Ո՞րն է գերխնդիրը

05/05/2011

«Մեր շարժման գերխնդիրը քաղբանտարկյալներին ազատ արձակելը չէր: Այլ հարց է, որ մեր պայքարի արդյունքում իշխանությունները պետք է ստիպված լինեին ազատել նրանց: Հետո էլ պիտի ստիպված լինեին հրաժարական տալ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսից հեռացած ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքերով` այդ գերխնդիրը ձեւավորված հանցագործ ռեժիմը իշխանությունից հեռացնելն էր եւ արդար ընտրությունների միջոցով իշխանությունը ժողովրդին վերադարձնելն էր: «Եթե դուք այդ պայքարի կոնտեքստում եք նայում, միգուցե քաղբանտարկյալների թիվը ոչ թե պետք էր կրճատել, այլ տասնապատկել: Եթե գերխնդիրը բանտերում մարդ չունենալն է, ուրեմն ի սկզբանե կարելի էր չպայքարել»,- ասում է նա: