ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ հայտարարել է, թե ինքը կիսում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կասկածները` իշխանություն-ընդդիմություն անկեղծության առումով. «ՀՅԴ-ն միշտ կասկածել է այդ երկխոսության անկեղծությանը: Դա ավելի շուտ նախընտրական առեւտուր է: Պարզ է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշակի պարտավորություններ ունի իր զինակիցների առջեւ` Մարտի 1-ի գործերով դատապարտվածների ազատ արձակման եւ …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել Ժողովրդական կուսակցության հերթական համաժողովը: Մինչ համաժողովի մեկնարկը` ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել է. «Այսօր մենք պաշտոնական խիստ ձեւով ասում ենք, որ մենք երրորդ ուժ ենք»: Նաեւ հավելել է, թե իրենք ստեղծել են ժողովրդական շարժում, սակայն այն չեն սեփականաշնորհել. «Բոլոր հայրենասիրական ուժերին հրավիրել ենք մեզ միանալու: Մեզ ոչ աթոռ ա պետք, ոչ` …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին նվեր է ուղարկել «Deep Purple»-ի վոկալիստ Իէն Գիլանի եւ «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված «WhoCares» սուպերխմբի ձայնասկավառակը: «WhoCares»-ը Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի կողմից ստեղծվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Հիշեցնենք, որ Դ. …
կարդալ ավելինՀայաստանում կատարվող իրադարձությունների եւ ներքաղաքական իրավիճակի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը գնալով ավելի է մեծանում: Երեկ հրապարակվել են Հայաստանի վերաբերյալ միանգամից երկու կարեւոր փաստաթղթեր: Նախ` միջազգային հեղինակավոր «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձել է 2008 թվականի մարտյան իրադարձություններին` արձանագրելով, որ դրանց բացահայտման ուղղությամբ, մեղմ ասած, բավարար քայլեր չեն արվել: «2010թ. տարեվերջի …
կարդալ ավելինԱդրբեջանի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի ղեկավարությունը հանկարծակիի է եկել տեղական անկախ մամուլում հայտնված հրապարակումների պատճառով, ըստ որոնց` մի քանի տարի առաջ Հայաստանից հարկադիր տեղահանվածների ունեցվածքի մասին փաստաթղթերն այրվել են: Փոխվարչապետ Ալի Հասանովը անկախ լրագրողներին մեղադրել է հակապետական գործունեության մեջ: Նա փորձել է հավաստիացնել, թե նման փաստաթղթեր իրենք չեն էլ ունեցել: Նրա խոսքով, տվյալ …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել Ժողովրդական կուսակցության հերթական համաժողովը: Որքան էլ զարմանալի է, սակայն, համաժողովին առաջին ելույթի իրավունքը վերապահված էր ոչ թե ԺԿ նախագահ Տիգրան Կարապետովիչին, այլ` ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին, ում գնահատմամբ` Հայաստանում ստեղծված իրավիճակը կոչվում է «խառնակ ժամանակաշրջան»: Իսկ այս ժամանակաշրջանը, նրա դիտարկմամբ` սկիզբ է առնում, երբ քաղաքական էլիտան կորցնում է փոխադարձ վստահությունը, երբ …
կարդալ ավելինԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մայիսի 12-ին ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել մոտ 70 գիտնականների եւ մշակութային հայտնի գործիչների հետ: Այս մասին երեկ news.am-ին ասել է Գ.Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես մշակույթին, արվեստին, գիտության, կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, այնպես էլ գլոբալ խնդիրներ: Խաչիկ Գալստյանի խոսքով` …
կարդալ ավելինԵրեկ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2011թ. զեկույցը: 400-էջանոց փաստաթղթում ներկայացված է մարդու իրավունքների վիճակը 157 երկրներում: Զեկույցում, բնականաբար, կա նաեւ Հայաստանին վերաբերող հատված, որը փաստում է, որ 2010թ. տարեվերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008թ. հետընտրական հասարակական բողոքների մասնակիցների նկատմամբ անհարկի ուժ կիրառելու դեպքերի առնչությամբ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել …
կարդալ ավելին2010թ. պետական բյուջեի հաշվետվության մեջ ներկայացված թվերն արժանահավատ են, սակայն կան խնդիրներ: Երեկ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Ի. Զաքարյանի խոսքով` մասնավորապես անարդյունավետ է պետական գնումների համակարգը: Հիշեցնելով, որ 2010թ. պետական գնումների գործակալության կողմից իրականացվել են 337 մլրդ դրամ գնումներ, Ի. Զաքարյանն ասել է. «Պետությունը …
կարդալ ավելին«Բավական է, որ նախկին նախագահը երկու նախադասություն ասի մամուլով, եւ անմիջապես աշխուժություն եւ ենթադրություններ են լինում, թե նա վերադառնում է: Ես չեմ կարող նման ենթադրություն անել եւ դրա հիման վրա կառուցել ինչ-ինչ եզրակացություններ»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Մարտի 1-ի դեպքերի մասին Ռ. Քոչարյանի հայտարարությունների վերաբերյալ Ա. Շահբազյանն ասել է, թե …
կարդալ ավելինԵվրոպական միությունը հայտարարություն է տարածել` Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների, մասնավորապես, իշխանություն-ընդդիմություն երկխոսության առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «1. ԵՄ-ն, մի շարք առիթներով, մտահոգություններ է հայտնել երկրում հավաքների ազատության առնչությամբ: Այդ կապակցությամբ, մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Երեւանի քաղաքային իշխանությունները թույլատրեցին քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության …
կարդալ ավելինՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի: Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նազարյանի նամակում նշվում է, որ «անբարո են կեղծիքներ տարածելու եւ երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը»: Նման փորձերի փոխարեն, ըստ Նազարյանի` Ադրբեջանը …
կարդալ ավելին– Օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի հարցերը սկզբից էլ եղել էին հայ-թուրքական արձանագրությունների նախապայմաններում: Ձեր կարծիքով` Հայաստանը կհամաձայնե՞ր երկխոսության գնալ նման նախապայմանների դեպքում: – Կարծում եմ` սահմանը բացելու հարցում նախապայմաններ չկային արձանագրությունների մեջ: Դրանք ստորագրվեցին աշխարհի հզոր ուժերի աչքի …
կարդալ ավելինԳլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Շահեն Տոնոյանը երեկ tert.am-ի հետ զրույցում Դատախազության համակարգում հինգ դատախազների զոհաբերելու մասին մամուլի հրապարակումը համարել է «մանկամիտ երեւակայության արդյունք»: Հիշեցնենք, որ ըստ «ՀԺ»-ի` «Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է` փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» եւ պաշտոնանկ արվեն»: Ըստ Դատախազության աղբյուրների` …
կարդալ ավելին«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, հավանական է համարում, որ մինչեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախանշած օրը` մայիսի 31-ը, 2008-ի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը ազատ արձակվեն: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Ա. Հակոբյանն ասել է. «Հնարավոր չէ լինել բանական մարդ եւ, հաշվի առնելով վերջին զարգացումները երկրում, իշխանության …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն միաձայն (81 կողմ) վավերացրել է Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման ժամկետի երկարաձգման եւ թվակազմի ավելացման մասին համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` նախատեսվում է Աֆղանստանում հայկական զորախմբի թվաքանակը 45-ի փոխարեն դարձնել 130, իսկ տեղակայման ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թվականի վերջ: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ստանձնել է հայկական զորախմբի հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրությունների:
կարդալ ավելինՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուի հետ: Հանդիպման սկզբում Տեր-Պետրոսյանը նշել է, որ թեեւ եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ, այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով: Նա հիշատակել է ԵԱՀԿ կառույցների իրարամերժ գնահատականները Հայաստանում կեղծված …
կարդալ ավելինՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013թ. նախագահական ընտրություններին: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռ/կ-ին: Սակայն Հ. Մարգարյանը կարծում է, որ այն դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի: «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ, եւ իրեն թույլ չեն տալիս: …
կարդալ ավելինԻշխանությունների կողմից Հայ ազգային կոնգրեսին ուղղված հաճոյախոսությունների շքերթը շարունակվում է, ընդ որում, սահմանադրական սուբորդինացիայի կանոններին համապատասխան: Սկզբում նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել «ուժեղ իշխանության եւ ընդդիմության», իրար հետ համագործակցելու մասին, մայիսի 9-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր բարձր գնահատել ընդդիմության հետ երկխոսությունը, երեկ էլ հերթը վարչապետ Տիգրան Սարգսյանինն էր: «Մենք շատ հարգալից վերաբերմունք ենք դրսեւորում …
կարդալ ավելին«Իշխանությանն այսօր բավարարում է այս իրավիճակի պահպանումը, նման ընդդիմության գոյությունը եւ ուժերի այս հարաբերակցությամբ խորհրդարանական ընտրությունների գնալը: Թեեւ համոզված եմ, որ եթե ոչ աշնանը, ապա գարնանը վստահաբար այս կեղծ հավասարակշռությունը խախտվելու է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանն` անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ սկսված երկխոսությանը: Նրա խոսքերով` կլինեն …
կարդալ ավելին