Ավելացրել են

12/05/2011

Երեկ ԱԺ-ն միաձայն (81 կողմ) վավերացրել է Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման ժամկետի երկարաձգման եւ թվակազմի ավելացման մասին համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` նախատեսվում է Աֆղանստանում հայկական զորախմբի թվաքանակը 45-ի փոխարեն դարձնել 130, իսկ տեղակայման ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թվականի վերջ: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ստանձնել է հայկական զորախմբի հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրությունների: