Այրել են

13/05/2011

Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի ղեկավարությունը հանկարծակիի է եկել տեղական անկախ մամուլում հայտնված հրապարակումների պատճառով, ըստ որոնց` մի քանի տարի առաջ Հայաստանից հարկադիր տեղահանվածների ունեցվածքի մասին փաստաթղթերն այրվել են: Փոխվարչապետ Ալի Հասանովը անկախ լրագրողներին մեղադրել է հակապետական գործունեության մեջ: Նա փորձել է հավաստիացնել, թե նման փաստաթղթեր իրենք չեն էլ ունեցել: Նրա խոսքով, տվյալ տեղեկատվության տարածումը ոչ այլ ինչ է, «քան Հայաստանից տեղահանվածներին իշխանությունների դեմ հանելու փորձ»: Տեղական մամուլում նշվել էր, որ նոր շենք տեղափոխվելիս փաստաթղթերն այրվել են: