Մենակ չհանդիպեք

13/05/2011

Երեկ տեղի է ունեցել Ժողովրդական կուսակցության հերթական համաժողովը: Մինչ համաժողովի մեկնարկը` ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել է. «Այսօր մենք պաշտոնական խիստ ձեւով ասում ենք, որ մենք երրորդ ուժ ենք»: Նաեւ հավելել է, թե իրենք ստեղծել են ժողովրդական շարժում, սակայն այն չեն սեփականաշնորհել. «Բոլոր հայրենասիրական ուժերին հրավիրել ենք մեզ միանալու: Մեզ ոչ աթոռ ա պետք, ոչ` սեղան»: Իսկ համաժողովի ժամանակ իր ելույթում նա հայտարարել է. «Որեւէ մեկը մենակ չպետք է ընդունի որոշումներ, մենակ չպետք է հանդիպի Սերժ Սարգսյանին ու պայմանավորվի համագործակցության մասին: Պետք է լինի խորհուրդ, որը պետք է հզոր լինի, եւ խորհուրդի հետ, որը կլինի բազմակարծիք, բազմագաղափարական, շատ դժվար կլինի պայմանավորվելը»: