Կապ չունի՞

06/05/2011

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը եւ մասնավորապես նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, ոչ մի կապ չունեն «Սպայկա» ընկերության հետ, որի դեմ փաստաթղթեր կեղծելու կապակցությամբ ներկայումս քրեական գործ է հարուցվել: Երեկ այդ մասին հայտարարել է Ռ. Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, որ Սեդրակ Քոչարյանը «Սպայկա» ընկերության բաժնետեր է: