Թուրքիան սահմանը չի բացելու

25/04/2011

«Սահմանները չբացելով` Թուրքիան ավելի ծանրակշիռ շահեր ունի, քան կորուստներ: Ադրբեջանի հետ տնտեսական, պատմական կապերից բացի, Թուրքիան, այսպես ասած`գազային կախվածություն ունի Ադրբեջանից»,- երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ստամբուլի Թուրքական տնտեսական եւ սոցիալական ուսուցման հիմնադրամի («Turkish economic and social studies Foundation», /TESEV/) օտարերկրյա քաղաքականության ծրագրի ղեկավար Սաբիհա Սենյուսել Գունդոգարը` ընդգծելով նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործոնները: «Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար բացել սահմանը: Դժբախտաբար, դա այդպես է»,- շեշտել է նա: