Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի ուղերձին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին, երեկ ասել է, թե Օբաման նման հայտարարություն է արել, քանի որ «գիտեր Թուրքիայի զգայունությունն այդ հարցի կապակցությամբ»: «Թուրքիայի խորհրդարան ուղարկված հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի` մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չհաստատվի: Այդ մասին ես պարզ ասել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»,- ասել է Էրդողանը: