Շվեդ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Շատ կարեւոր է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրած երկիրը խիզախություն ունենար ճանաչել եւ անկեղծորեն ապաշխարեր հանցագործության համար»: Նաեւ հավելել է, թե Թուրքիան չի կարող դառնալ քաղաքակիրթ աշխարհի մասնիկն ու ժողովրդավարական երկիր, քանի դեռ չի ճանաչել իր անցյալի սխալները: Միաժամանակ Հ. Աբրահամյանն ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունն առայժմ պատշաճ գնահատական չի տվել Հայոց ցեղասպանությանը` չնայած երկու տասնյակից ավելի երկրներ ընդունել եւ դատապարտել են այդ ոճրագործությունը: