Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից դիպուկահարների արձակած կրակոցներից զոհվել է երկու եւ վիրավորվել մեկ հայ զինվոր: «Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ եւս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլեւ առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին»,- ասված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: