Չեն որոշել

07/05/2011

«Նախկինում կոալիցիոն երեք կուսակցությունները միշտ ասել են, որ դեռեւս որոշված չէ, թե 2012թ. ԱԺ ընտրություններին առանձի՞ն, թե՞ միասնական ցուցակով են գնալու: Նաիրա Զոհրաբյանն այդպես ասաց»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ են լարված մթնոլորտը լիցքաթափելու համար առաջին քայլերն անել: Հաջորդ օրն անմիջապես ԲՀԿ-ն հայտարարեց, թե ԱԺ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով: Արդյո՞ք ԲՀԿ-ի այդ քայլը պատասխան էր Ս.Սարգսյանի` ՀԱԿ-ին ընդառաջ գնալու մասին հայտարարությանն ու արդեն գոյություն ունեցող երկխոսությանը: «Դեռ նման որոշում չկա, կգա ժամանակը, կոալիցիան կքննարկի այդ հարցը, նախագահը կորոշի, թե ընտրություններին ինչպես` առանձի՞ն, թե՞ միասին պետք է գնալ»,- պատասխանել է Զոհրաբյանը: