ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լեռնային Ղարաբաղում մասնակցել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: