Մեկնել է Ղարաբաղ

07/05/2011

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ: Օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանն այցելել են օդանավակայանի համալիր եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: