Չեղյալ է հայտարարելու

20/05/2011

Ռուսաստանը կարող է դուրս գալ ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ԱՄՆ-ի հետ կնքած ՌՀՍ-3 պայմանագրից այն դեպքում, եթե ԱՄՆ-ը շարունակի հակաօդային պաշտպանության տարրերը ծավալելու քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրը բացառիկ հանգամանքներում նախատեսում է նման քայլի հնարավորություն: Ռյաբկովն ասել է նաեւ, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են որպես այդպիսի բացառիկ հանգամանք դիտարկել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալումը, ինչը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Ռյաբկովը նաեւ Մոսկվայի հիասթափությունն է հայտնել այն առիթով, որ Վաշինգտոնը մերժել է իրավաբանական երաշխիքներ տալ առ այն, որ եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Հիշեցնենք, որ ՌՀՍ-3 պայմանագիրը 2010 թվականի ապրիլին ստորագրել են նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը: