Չի գնում

20/05/2011

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը հերքել է տեղեկությունները, թե պատրաստվում է լքել Հայաստանը եւ ընտանիքով մեկնել Չեխիա: «Ես հիմա դիրքերում եմ իմ տեղակալ Լեոնիդ Արմենակիչի հետ: Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում, ոչ Չեխիա, ոչ ուրիշ պետություններ, ես ապրել եմ Հայաստանում վերջին 15 տարին, ապրելու եմ Հայաստանում»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մ. Հարությունյանը: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Մ. Հարությունյանը մտադիր է ընտանիքը տեղափոխել Չեխիա, որտեղ տարիներ շարունակ ներդրումներ է կատարել: Ի դեպ, ըստ հրապարակումների` այս օրերին տարբեր զորամասերում իրականացվող ստուգումները Մ. Հարությունյանի փոխարեն իրականացնում է գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովը: Անդրադառնալով Չեխիայում ներդրումներ կատարելու թեմային, Մ. Հարությունյանն ասել է, որ ինքը Պրահայում մի անգամ է եղել` Բրյուսել գնալիս։ «Եթե ներդրումներ ունենայի, կներդնեի Հայաստանում»,- ասել է նա: