«Տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով գալու, հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, որտեղ թամադան էլի լինելու է Սերժ Սարգսյանը»,- երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, այժմ «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը: Ըստ նրա, անտրամաբանական է, որ իշխանությունը ՀԱԿ-ի հետ նստի-բանակցի սեփական հրաժարականի շուրջ: «Հեղափոխության մասին պետք է մոռանանք»,- ասել է նա` պարզաբանելով, որ դրա համար առկա բոլոր գործոններն այլեւս չկան, չհաշված սոցիալական ծանր իրավիճակի գործոնը: