Շեղում դեռեւս չկա

30/05/2011

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ասել է. «Մրցապայքար` չի նշանակում, թե բոլորը պետք է գնան մեկ ցուցակով: Ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանը», ինքն է որոշում` ինչպիսի մարտավարությամբ առաջ շարժվել: Դա քաղաքական ուժի իրավունքն է»: Իսկ հարցին, թե` արդյոք դա չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ն «շեղվում» է կոալիցիոն հուշագրից, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանել է. «Չեմ կարծում, որ խախտում է. եթե հուշագրից հետ կանգնած լինեին, ապա կոալիցիայում չէին լինի»: