1+1

27/05/2011

Երեկ վերջապես ազատ արձակվեցին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Վերջինս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ժամը 16:30-ի սահմաններում, իսկ Նիկոլ Փաշինյանն «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս եկավ ժամը 20-ից հետո միայն: Շնորհավորում ենք առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի հարազատներին ու մերձավորներին, նաեւ բոլորիս` անմեղ մարդկանց բանտից ազատ արձակվելու ու նաեւ այն առթիվ, որ Հայաստանը ձերբազատվեց քաղբանտարկյալ ունեցող պետության խարանից: