քաղաքականություն

ՀԱԿ-ը շահավետ վիճակում է

09.06.2011

Իշխանությունները, որ, ըստ էության, մերժեցին ՀԱԿ-ի` բանակցությունների համար պատվիրակության կազմ ձեւավորելու առաջարկը, հայտնվել են անհասկանալի վիճակում: Այնքան անհասկանալի, որ նույնիսկ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն է գտնում, որ այս պատմության մեջ շահեկան վիճակում ընդդիմությունն է` ի դեմս ՀԱԿ-ի: Նրա համոզմամբ, ի դեպ, թե՛ դրական, թե՛ բացասական պատասխանի դեպքում, միեւնույն է` ՀԱԿ-ի դիրքերը շահեկանորեն բարձր …

կարդալ ավելին

Վարչության պետն է եկել

09.06.2011

Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպական հարցերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Ֆիլիպ Լըֆորը երեկ ժամանել է Հայաստան` երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհդակցության նպատակով: Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրության, հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկվեն տարածաշրջանային քաղաքականության եւ երկկողմ համագործակցության հարցեր:

կարդալ ավելին

Լավատեսություն են ցուցադրում

09.06.2011

«Ընդունված պրակտիկա է, որ նման հանդիպումից հետո առաջընթաց են համարում անգամ հանդիպման անցկացման փաստը, իսկ հանդիպումից առաջ էլ շատ են հնչում լավատեսական հայտարարություններ»,- խոսելով Կազանում սպասվելիք նախագահների հանդիպման մասին` ասել է ռուս փորձագետ Ալեքսանդր Կռիլովը։ Նրա խոսքով` պետք է սպասել կոնկրետ արդյունքների, քանզի դեռեւս տեսանելի չեն այն հիմքերը, որոնցից ելնելով կարելի է ասել, որ առաջընթաց …

կարդալ ավելին

Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

09.06.2011

MODUS VIVENDI, որն այդպես էլ չհաստատվեց Հին Հունաստանի քաղաքական քարտեզը կազմված էր բազմաթիվ պոլիսներից, որոնց միջեւ հարաբերությունները երբեք «միապաղաղ ու հանդարտ» չեն զարգացել, ինչը միանգամայն բնական երեւույթ է, եթե նկատի ունենանք, որ նման բազմացեղ եւ խայտաբղետ պոպուլյացիայի արեալի յուրաքանչյուր անդամ ուներ իր հետաքրքրություններն ու ամբիցիաները: Հասկանալի է նաեւ, թե ինչու էին պոլիսների հարաբերությունները սերտանում արտաքին …

կարդալ ավելին

Առանց էքստազի

09.06.2011

«Այն, ինչ տեղի է ունեցել իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, դա հակամարտության տրանսֆորմացիա է` բանակցային գործընթացի կամ տեղեկատվական պատերազմի»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները: «Այն, ինչ տեղի է ունենում իշխանության եւ ընդդիմության միջեւ, դիրքորոշումների մերձեցման փորձ չէ, էքստազի մեջ միմյանց ձուլվելու փորձ չէ, այլ …

կարդալ ավելին

Չորս տարբերակ

06.06.2011

Մեր տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցությունը վերջին շրջանում ակտիվորեն քննարկում է խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափի հնարավոր տարբերակները: «Ժառանգության» մեր աղբյուրների փոխանցմամբ` ներկայումս քննարկվում է հնարավոր չորս տարբերակ. մասնակցել առանձին` առանց միավորումների, միավորվել որեւէ կուսակցության հետ, ստեղծել քաղաքացիական նախաձեռնություն ու առաջադրվել այդ ցուցակով, եւ չորրորդ` ստեղծել քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություն, որտեղ ընդգրկված կլինեն ոչ միայն հանրության շրջանում ճանաչված մարդիկ, …

կարդալ ավելին

Ձգձգում են

06.06.2011

«Իմ կանխատեսումներով, իշխանություններն այսպես ժամանակը ձգելու են մինչեւ հունիսի վերջ: Գիտեք, որ հունիսի 22-24-ը Ստրասբուրգում ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանում Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու: Նախատեսվում է, որ Ս. Սարգսյանն այնտեղ արժանանալու է եվրոպական կառույցների դրվատանքին այն բանի համար, որ համաձայնվել է երկխոսության, որ ազատ է արձակել քաղաքական հալածյալներին, եւ իշխանությանը ձեռնտու է հնարավորինս երկար ծամել-ծամծմել …

կարդալ ավելին

Այցելել է «Ազատ դեմոկրատներին»

06.06.2011

Երեկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպել է կուսակցության ղեկավարության հետ: Ըստ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության մամուլի ծառայության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել են Հայաստանում դեմոկրատական արժեքների զարգացման հեռանկարները, հասարակության մասնակցության դերը …

կարդալ ավելին

Կազանից առաջ

06.06.2011

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու, որտեղից սկսվել է նրանց հերթական այցը տարածաշրջան: Երեկ միջնորդներն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` այսօր համանախագահները հետեւելու են շփման գծի Աղդամի հատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից անցկացվելիք մոնիտորինգին, ապա հատելու են շփման գիծը: Մինսկի խմբի համանախագահները Երեւանում կլինեն հունիսի 9-ին: Նրանք …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը հավատում է միայն Սերժ Սարգսյանին

06.06.2011

Իշխանությունների հետ երկխոսություն սկսելու` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջարկը դեռեւս մնում է «մենախոսության» մակարդակում: Արդեն մի քանի օր է` իշխանությունները, ավելի կոնկրետ` ՀՀԿ գրեթե բոլոր հնարավոր ներկայացուցիչներն ուղղակիորեն հայտարարում են, որ իշխանությունը Կոնգրեսի հետ երկխոսելու պատվիրակություն կազմել չի պատրաստվում, անգամ նման հարց չի քննարկում: Եթե այսպես շարունակվի, առաջիկայում այդ մասին երեւի կսկսեն հայտարարել նույնիսկ ՀՀԿ-ական …

կարդալ ավելին

Մահմուդը փոշմանել է

06.06.2011

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցը Հայաստան հետաձգվել է: Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, այն հետաձգվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, եւ «կիրականացվի առավել հարմար ժամկետներում»: Հիշեցնենք, որ Ահմադինեջադը, ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի, Հայաստան պետք է ժամաներ երեկ: ՀՀ նախագահի հրավերով կատարելիք այցի օրակարգում էին երկկողմ տնտեսական գործակցությանը, մասնավորապես` էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր: …

կարդալ ավելին

Մտադիր է առաջադրվել

06.06.2011

Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում հաստատել է այն լուրը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցանկանում է այդ համայնքում առաջադրել իր թեկնածությունը: «Ես մտադրություն ունեմ, տեսնենք: Կխորհրդակցեմ, կորոշեմ` կասեմ»,- ասել է նա եւ ավելացրել, որ Էրեբունի համայնքում այնքան մեծ շրջապատ, ընկերներ, վստահություն եւ հեղինակություն ունի, որ առաջադրվելու դեպքում …

կարդալ ավելին

Մերժումը` միայն Սերժ Սարգսյանից

06.06.2011

Երեկ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը հաղորդագրություն է տարածել, որում ՀՀԿ-ի անունից պատրաստակամություն է հայտնել ԱԺ-ում հնչեցնել Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները եւ պաշտպանել դրանք: «Մենք միշտ ողջունել ենք ու շարունակում ենք ողջունել առկա խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը: Անշուշտ գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է` երկխոսություն է ընթանում նաեւ …

կարդալ ավելին

Պահը կգա՝ կարտահայտվեմ

06.06.2011

– Պարոն Սեդրակյան, ճի՞շտ են տարածված այն լուրերը, որ Դուք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր եք Էրեբունի համայնքում առաջադրել Ձեր թեկնածությունը: – Ես առաջադրվելու մտադրություն ունեմ, բայց դեռ չասենք, էլի… Տեսնենք, կարող է հանկարծ մարդիկ լինեն` չցանկանան, որ առաջադրվեմ: – Ովքե՞ր: – Պետք է խոսեմ կոսակցության ու ընկերներիս հետ: – Ձեր տարածքում այժմ պատգամավորը Արմեն Պուրտոյանն …

կարդալ ավելին

Անխուսափելի է

06.06.2011

«Անխուսափելի է Սաբիրօղլուի շատախոսությունը»,- ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը այսպես է մեկնաբանել Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի երեկ արած հայտարարությունը, թե Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է: «Նրանք, ովքեր ծանոթ են այդ պաշտոնյայի հայտարարություններին, գիտեն, որ անխուսափելի է ոչ թե պատերազմը, այլ նրա շատախոսությունը»,- ասել է նա:

կարդալ ավելին

Միջնորդել է

06.06.2011

Հարավային Ամերիկա կատարած հովվապետական այցի վերադարձին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գրություն է ստացել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Առաջին պատրիարքից, որով վերջինս տեղեկացնում է, որ Վեհափառի կողմից իրեն հղված դիմումնագրի հիման վրա միջնորդություն է ներկայացրել Մերձդնեստրի իշխանություններին` 2010թ. ձերբակալված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանի համար: Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական …

կարդալ ավելին

«Շախմատային դեբյուտում ՀԱԿ-ը ստացավ «մանկական մատ»

06.06.2011

– Իշխանությունը, որ պատրաստակամություն էր հայտնում սեղմել իրեն մեկնած ցանկացած ձեռք, փաստորեն, հրաժարվեց սեղմել ՀԱԿ-ի կողմից իրենց մեկնած ձեռքը` հայտարարելով, որ իրենք մտադիր չեն բանագնացների խումբ կազմել: Արդյոք իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ դա կհանգեցնի տհաճ զարգացումների: – Եթե ՀԱԿ-ը պատվիրակություն է կազմում, ապա կարելի էր ենթադրել, որ մինչ այդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման զգուշավոր եւ հաշվենկատ …

կարդալ ավելին

Կադրային փոփոխություններ

06.06.2011

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով` Ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ: Մեկ այլ հրամանով` Ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանը ազատվել է Ոստիկանության օդանավակայանի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ:

կարդալ ավելին

«Փնտրում եմ ՄԱՐԴՈՒՆ»

06.06.2011

Պաշտոնական լրատվությունը երկար ցանկով ներկայացնում է այն առավելությունները, որոնք այս փուլում ունի Հայաստանն իր հարեւանների` Վրաստանի եւ Ադրբեջանի հանդեպ: Առավելություն առաջին` մենք ունենք միասնական ընդդիմություն: Առավելություն երկրորդ` իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների նոր` քաղաքակիրթ փուլ ենք թեւակոխել: Առավելություն երրորդ (եւ փոքր-ինչ կասկածելի)` Դովիլում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը բխում է Հայաստանի եւ, նկատենք, հատկապե՛ս Հայաստանի շահերից: Մենք …

կարդալ ավելին

Տ. Սարգսյանի ապագան` Վիեննայում

06.06.2011

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնում է Վիեննա` Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այցի առաջին օրը վարչապետը կմասնակցի Ավստրիայի նախագահի կողմից կազմակերպված ընդունելությանը, ինչպես նաեւ` «Կառավարության ապագան» թեմայով աշխատանքային ճաշին: Հունիսի 8-ին Տիգրան Սարգսյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպման բացման լիագումար …

կարդալ ավելին