Միջնորդել է

06/06/2011

Հարավային Ամերիկա կատարած հովվապետական այցի վերադարձին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գրություն է ստացել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Առաջին պատրիարքից, որով վերջինս տեղեկացնում է, որ Վեհափառի կողմից իրեն հղված դիմումնագրի հիման վրա միջնորդություն է ներկայացրել Մերձդնեստրի իշխանություններին` 2010թ. ձերբակալված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանի համար: Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի, հայազգի լրագրողը մայիսի 5-ին ազատ է արձակվել Ռուսաց պատրիարքի միջնորդության հիման վրա: Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին` եղբայրական զորակցության եւ գործադրված միջնորդական ջանքերի համար: