Լավատեսություն են ցուցադրում

09/06/2011

«Ընդունված պրակտիկա է, որ նման հանդիպումից հետո առաջընթաց են համարում անգամ հանդիպման անցկացման փաստը, իսկ հանդիպումից առաջ էլ շատ են հնչում լավատեսական հայտարարություններ»,- խոսելով Կազանում սպասվելիք նախագահների հանդիպման մասին` ասել է ռուս փորձագետ Ալեքսանդր Կռիլովը։ Նրա խոսքով` պետք է սպասել կոնկրետ արդյունքների, քանզի դեռեւս տեսանելի չեն այն հիմքերը, որոնցից ելնելով կարելի է ասել, որ առաջընթաց կգրանցվի: «Գլխավոր խոչընդոտը մնում է` ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ հասարակությունները Հայաստանում եւ Ադրբեջանում պատրաստ չեն գնալ զիջումների: Իսկ կողմերի նման դիրքորոշման պայմաններում շատ դժվար է հասնել իրական առաջընթացի»,- ասել է Կռիլովը: Նրա գնահատմամբ` լավատեսական հայտարարությունները հիմնականում դիվանագիտական բնույթ ունեն, իսկ դիվանագիտությունն իր կանոններն ունի, ինչն էլ ենթադրում է, որ անընդհատ անհրաժեշտ է «լավատեսություն ցուցադրել»։ «Եթե խոսվի այն ամենի մասին, ինչը կա իրականում, ապա նման լավատեսություն չի դրսեւորվի»,- ասել է նա: