«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյո՞ք համաներումը չի հանգեցնի հանցագործությունների քանակի աճի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ` որոշակի սրում տեղի կունենա: Ամեն անգամ համաներումից հետո այս պրոցեսն ընթացել է, բայց մենք հանել ենք ամբողջ կազմը, ցանկը, բոլորը կլինեն հսկողության տակ»: Նաեւ հավելել է, թե խնդիրը կլուծվի 1-2 ամսվա ընթացքում, եւ այն դատապարտվածները, ովքեր ազատ արձակվելուց հետո համապատասխան հետեւություն չեն անի, «անպայման հետ կվերադառնան իրենց նախկին տեղերը»: Ա. Սարգսյանը միաժամանակ ասել է, թե Ոստիկանությունը չի պատրաստվում որեւէ կերպ նախնական ինչ-որ քայլեր կատարել ազատ արձակվածների նկատմամբ, կամ նրանց ճնշումների ենթարկել. «Մենք նրանց ընդունում ենք մեր սովորական քաղաքացիների պես, թող ապրեն խաղաղությամբ»: Հիշեցնենք, որ համաներման որոշմամբ առաջիկա օրերին կալանավայրերից ազատ կարձակվի մոտ 400 մարդ: