Հասկացե՞լ են

30/05/2011

Երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն` անդրադառնալով Դովիլում ընդունված ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությանը, ասել է. «Այդ հայտարարությունը բավականին հստակ, բավականին ուժեղ, առանց երկիմաստությունների հայտարարություն է, որտեղ հստակ նշվում է, որ ժամանակն է աշխատել` գտնելու եզրեր համաձայնագրի մշակման ուղղությամբ, որում ի լուր աշխարհի զգուշացվում է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ հորդոր է հնչում հակամարտող կողմերին` հնարավորինս արագ համաձայնության եզրեր գտնել: Ես համոզված եմ, որ երկու կողմերն էլ հստակ հասկացել են այդ ուղերձի կարեւորությունը եւ այդ ընկալման դրսեւորումը կցուցաբերեն Կազանում կայանալիք վեհաժողովի ժամանակ»,- ասել է Ա. Ռենոն: