«Հայաստանի եվրոպական երկրներ» (EuFoA) միության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը երեկ հայտարարել է, թե «Հայաստանում համաներում հայտարարելը հիանալի նորություն էր` հայ ժողովրդի, եւ մեծ հաղթանակ` ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ կառավարության համար»: Երկու կողմերը քայլ են կատարել դեպի երկխոսություն եւ համաձայնություն: Նրա խոսքով, հաջորդ «թեստը» լինելու է մայիսի 31-ի ՀԱԿ հանրահավաքը, ինչպես նաեւ 2008-ի մարտի դեպքերի հետաքննության մեջ առաջընթացը: «Եթե Հայաստանում շարունակի ձեւավորվել կառուցողական մթնոլորտ նախընտրական քարոզարշավում, ապա քաղաքական գործիչներն ինչ-որ առումով կարող են վերականգնել խարխլված վստահությունը: Կողմերը, որոնք առավել ճշմարտացի կլինեն այդ ձգտման մեջ, ավելի շատ առավելություն կստանան»,- ասել է Քամբեկը: