Ծանր վիճակ

30/05/2011

«Ամեն օր միտինգներ, Եվրոպայից ճնշում, ԱՄՆ-ից ճնշում, մնում էր մեզ ճնշեին որեւէ այլ մոլորակից: Եթե ընտանիքում կայունություն չկա, միշտ էքսցեսներ լինում են: Դրա համար էլ այսօր մենք բարեփոխումների մեծ պրոցես ենք սկսել, որպեսզի կայունացնենք, լիցքաթափենք ներքաղաքական լարվածությունը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ավելանում իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ գոյություն ունեցող դժգոհությունը: ՀՀԿ փոխնախագահի խոսքերով` այդ ծանր վիճակը հոգեբանորեն ազդել է նույնիսկ իր վրա: «Մտածում եմ, թե Անկախության 20-ամյակն այսպե՞ս պետք է դիմավորեինք»,- ավելացրել է նա: