Վտանգավո՞ր է

30/05/2011

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով` ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսությունն իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ երկխոսության առարկա կարող են դառնալ հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի խնդիրը: «Վտանգների առումով հիմնական խնդիրը դա կարող է լինել: Այսինքն` միասին գան համաձայնության` մեկը ներկայանալով որպես ընդդիմություն, մյուսը` որպես իշխանություն, եւ միասնաբար կողմ լինեն հայ-թուրքական հարաբերությունների լուծման այն տարբերակին, որը դրված է սեղանին: Եվ արդյունքում` վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները»,- ասել է Շահբազյանը: