Էշթոնի ողջույնները

30/05/2011

ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը ողջունել է ՀՀ-ում համաներում հայտարարելու մասին որոշումը: «Ջերմորեն ողջունում եմ ՀՀ նախագահի կողմից առաջարկված եւ մայիսի 26-ին խորհրդարանի կողմից հաստատված ընդհանուր համաներումը: Ես նաեւ ողջունում եմ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը` վերսկսելու 2008թ. ընտրություններին հաջորդած դեպքերի հետաքննությունը: Սրանք կարեւոր զարգացումներ են Հայաստանի համար, որոնք համապատասխանում են ԵՄ կողմից վաղուց հնչեցրած պահանջներին եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին: Խրախուսում եմ ՀՀ քաղաքական ուժերին օգտվել այս հնարավորությունից` վերսկսելու իրենց երկխոսությունը»,- ասված է Ք. Էշթոնի հայտարարության մեջ: