ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի առաջին իսկ նիստի ժամանակ, որը մեկնարկել է երեկ, ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀ պատվիրակությունը հրաժարվում է մասնակցել ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի գործունեությանը եւ մորատորիում է հայտարարում Ադրբեջանի պատվիրակությանը: Ուշագրավն այն է, որ նման կարեւոր ենթահանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին որոշում ՀՀ պատվիրակությունը կայացրել է ԵԽ ԽՎ նստաշրջանի մեկնարկից րոպեներ …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող երկարատեւ դիմակայությանը վերջ տալուն ուղղված խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում ծագել են առաջընթացի հույսեր, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ պատերազմի վերսկսումը նույնպես հնարավոր է»,- այդ մասին գրել է «Al Arabiya»-ն: «Հունիսի 25-ին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների նախօրեին լուրեր են շրջանառվում, որ ոխերիմ թշնամիները …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը ՀԱԿ-ի` երկխոսելու առաջարկին, պատասխան էր բոլորին եւ ոչ մեկին: Պատասխանին վերագրվում է խորիմաստություն, ողջամտություն, հետեւաբար` մտքերը ենթակա են տողատակային վերլուծության: Իսկ ի՞նչ ասաց նախագահը: ա. բոլոր քաղաքական ուժերն իր համար հավասար են, եւ ոչ մի դեպքում ՀԱԿ-ն ավելի հավասար չէ: Նկատենք, որ ՀԱԿ-ին հավասարեցնել քաղաքական դաշտի մյուս ուժերին` ծանր հարված …
կարդալ ավելին«Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում` անդրադառնալով ՀԱԿ-ի երկխոսելու առաջարկին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, ասել է. «Մի՞թե Սերժ Սարգսյանն արձագանքել է: Նա ոչինչ չի ասել, ուղղակի մեղմ ժպիտով ասել է. «Տղաներ, Ձեր սարը մուկ ծնե՞ց»: Բառիս բուն իմաստով` սարը մուկ ծնեց, այսինքն` տեղից չշարժվեց: Այն ամբողջ հսկայական էներգիան, …
կարդալ ավելինՀայաստանի կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել առաջարկել Ազգային ժողովի նախագահին` հունիսի 21-ին, ժամը 12:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նստաշրջան:
կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իսպանական «El Mundo» պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, ասել է. «Մենք տեսանք, որ հայկական դիրքորոշումը սկսում է դառնալ ավելի ճկուն, սակայն ես չեմ ուզում մինչեւ հանդիպումը չափազանց լավատեսական լինել»: Նաեւ հավելել է. «Մենք ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն անվտանգության եւ …
կարդալ ավելին«Կասեք` ո՞նց ստուգեի, եթե ճշտեք, ինձ էլ ասեք»,- երեկ ՀՀ կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` դիմելով լրագրողներին, ովքեր հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է եղել, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը, ով մանկապղծությամբ զբաղվելու մեղադրանքով ձերբակալվել է, ժամանակին նաեւ ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ էր: Ըստ Ա. Սարգսյանի, Ս. Տեր-Պողոսյանն …
կարդալ ավելին«Մինչեւ սեպտեմբեր որեւէ կուսակցությանն անդամակցելու որոշում չեմ կայացնելու»,- երեկ պատասխանելով tert.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք անդամակցել նորաստեղծ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը, ասել է ՀՀՇ նախկին անդամ, այժմ 3Ա (Առցանց ազատականների ալյանս) նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը: Անդրադառնալով ՀՀՇ-ից մի խումբ գործիչների հեռանալուն եւ «Ազատ Դեմոկրատներին» անդամակցելու հանգամանքին` Կ. Ռուբինյանն ասել է, թե ինքը համաձայն չէ հնչող …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր հայտարարության մեջ անդրադարձել է նաեւ խորհրդարանական ընդդիմությանը` ասելով. «Որքան էլ բարդ, երբեմն` նաեւ կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն ՀՀ զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցության հետ»: Արդյո՞ք այս կուսակցությունները համաձայն են Ս.Սարգսյանի հետ: «Նախագահ Ս.Սարգսյանի իրավունքն է որպես հաջողված համարել խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումները …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես պատասխանել է երկխոսության վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկին: Բավական ծավալուն պատասխանում, Ս. Սարգսյանն, ըստ էության, չմերժելով երկխոսության առաջարկն ընդհանրապես, մերժել է ՀԱԿ-ի` բանակցությունների ձեւաչափով երկխոսելու առաջարկը: Ընդ որում, դա արել է բավական բազմիմաստ ձեւակերպմամբ, որը կարող է գնահատվել եւ՛ որպես մերժում, եւ՛ որպես համաձայնություն: Կրկնելով իշխանության տարբեր մարմինների հետ երկխոսելու …
կարդալ ավելինԵրկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով եւ անխուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ վերջապես պատասխանեց երկխոսության մասին ՀԱԿ-ի առաջարկին: Բայց Ս.Սարգսյանը մի այնպիսի հայտարարություն էր տարածել, որն ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան` պատասխաններ տալիս: Իսկ ամենակարեւորը` այդ հայտարարությունից այդպես էլ պարզ չդարձավ` Ս.Սարգսյանը Կոնգրեսին դրակա՞ն, թե՞ բացասական պատասխան է տալիս: Ս.Սարգսյանն իր հայտարարության մեջ նախ նշել է, որ «երկխոսության, քննարկումների միջոցով առկա …
կարդալ ավելինՀՀ հատուկ քննչական ծառայությունը համացանցում տեղադրված տեսանյութերի վերաբերյալ երեկ պարզաբանումներ է տվել: 2011թ. հունիսի 16-ին youtube ինտերնետային կայքում հերթական տեսանյութն է տեղադրվել 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ի լրումն նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների, եւս մեկ անգամ հավաստում է, որ նախաքննության համար կարեւոր է 2008թ. մարտի 1-ին եւ …
կարդալ ավելինՌԴ Պետդուման երեկ վավերացրել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ անելու արձանագրությունը, որը վերաբերում է տեղակայման ժամկետների երկարաձգմանը: Հիշեցնենք, որ համաձայն պայմանագրի` ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 49 տարի:
կարդալ ավելինՄոսկվայի սրտում տեղակայված հայկական ամենամեծ եկեղեցու կառուցապատման աշխատանքների համար կրկին ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, սակայն մոսկվահայ գործարարներն այլեւս հրաժարվում են հովանավորել: Մինչ օրս շինարարական աշխատանքներն իրականացվել են մոսկվահայ խոշոր գործարարների կողմից բարեգործական նպատակներով տրված գումարներով: Արդեն տեւական ժամանակ է` նրանք հրաժարվում են որեւէ հովանավորչությունից, ինչպես նաեւ` ՀՀ-ում խոշոր ներդրում կատարելուց: Պատճառը ոչ միայն ՀՀ իշխանությունների …
կարդալ ավելին«Ես պատերազմի բոլոր խոշոր մարտերին եմ մասնակցել: Բնականաբար, ես մի թիզ հող տալուն դեմ եմ, եւ ոչ մի կռվող տղա էլ դրան կողմ չի լինի: Եթե հողերը հանձնեն, ԼՂ-ին կարգավիճակ չեն տալու: Այդ պատճառով էլ դեմ եմ փոխզիջման գնալուն»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Հարցին, թե տարածքներ հանձնելու դեմ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը: Այդ նպատակով նա վերջին ամիսներին իրեն պատկանող «Քեթրին» ընկերության միջոցով այդ համայնքում սկսել է լայնածավալ գործունեություններ, այդ թվում եւ` բարեգործական ակցիաներ իրականացնել: ԴԱՀԿ պետը նշանակվում է նախագահի հրամանով, եւ չի բացառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Մ.Պողոսյանն …
կարդալ ավելին«Ուզում եմ հասկանալ, թե երբ խոսում են Հայաստանի արտաքին քաղաքականության, գործընկերային հարաբերությունների կամ հնարավոր ազդեցությունների դաշտի մասին, ապա հաշվարկե՞լ են դրա ողջ սպեկտրը: Կարծում եմ` ոչ: Արդյո՞ք այդպես խոսողները հաշվարկել են ներքաղաքական այն բոլոր գործոնները, որոնց հետ իշխանությունները պետք է որ հաշվի նստեն: Իհարկե` չեն հաշվել եւ չեն էլ ուզում հաշվել»,- երեկ մեր թղթակցի հետ …
կարդալ ավելինՀունիսի 20-24-ը ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում տեղի է ունենալու ԼՂՀ հարցով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի առաջին նիստը: Հիշեցնենք, որ դա այն ենթահանձնաժողովն է, որի գործունեությունը վերսկսվեց ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնում ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուի ընտրվելուց հետո եւ նրա անմիջական մասնակցությամբ: Հայկական պատվիրակությունը թեեւ դեմ էր այդ ենթահանձնաժողովի ստեղծմանը, սակայն չկարողացավ կանխել դա: Իսկ արդեն իր գործունեությունը …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Նրան ուղեկցում են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք Բուկինգհեմյան պալատում ներկա կգտնվեն Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական …
կարդալ ավելին