«Մինչեւ սեպտեմբեր որեւէ կուսակցությանն անդամակցելու որոշում չեմ կայացնելու»,- երեկ պատասխանելով tert.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք անդամակցել նորաստեղծ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը, ասել է ՀՀՇ նախկին անդամ, այժմ 3Ա (Առցանց ազատականների ալյանս) նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը: Անդրադառնալով ՀՀՇ-ից մի խումբ գործիչների հեռանալուն եւ «Ազատ Դեմոկրատներին» անդամակցելու հանգամանքին` Կ. Ռուբինյանն ասել է, թե ինքը համաձայն չէ հնչող տեսակետներին, թե այդ գործընթացով ՀԱԿ-ը պառակտվում է. «ՀԱԿ-ի պառակտման մասին որեւէ խոսք լինել չի կարող, դա զուտ ՀՀՇ-ի ներքին խնդիրն է»: Ի դեպ, Կ. Ռուբինյանը, խոսելով ՀՀՇ հայտարարության մասին, ասել է, թե տգեղ է ՀՀՇ-ի կողմից ժամանակին համագումարի շուրջ առաջացած տարաձայնությունները չքննարկելը, «ծածկադմբոց անելը», իսկ հիմա նման հայտարարություններ անելը: