Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 6-7-ը այցելելու է Փարիզ: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի խոսքով` այցի շրջանակներում ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բանակցություններ է վարելու Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի եւ այլ պաշտոնյաների հետ` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում երկրի համանախագահության համատեքստում»: Քննարկվելու են նաեւ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հեռանկարները եւ տարածաշրջանային նախագծեր:
կարդալ ավելինՀայաստանի եւ Ավստրիայի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Այն երեկ ստորագրել են Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը: ՊԵԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ միջազգային կապերի ամրապնդման ուղղությամբ սա հերթական համաձայնագիրն է: «Բարեփոխումների փուլում գտնվող մեր համակարգի համար սա շատ կարեւոր փաստաթուղթ է: …
կարդալ ավելինՀՀ վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող հայտնի գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ դատավարությունը կսկսվի հուլիսի 6-ին: Դատավարությունը նախագահելու է դատավոր Մուշեղ Հարությունյանը: Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը Ախթալայի լեռնահարստացման «Metal Prince» կոմբինատի սեփականատերն է: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին մի երիտասարդ, որը 30 հազար դոլարի պարտք ուներ, զանգահարել է Տեր-Պողոսյանին եւ սպառնացել, որ Ոստիկանությանը կփոխանցի նրան մերկացնող …
կարդալ ավելինՆախօրեին Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի «Մարինովկա» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած ՀՀ զինված ուժերի Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը տեխնիկական հետազոտություն անցնելուց հետո վերադարձել է Հայաստան: Այս մասին երեկ tert.am-ին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` պարզաբանելով «Ինտերֆաքս» գործակալության տարածած լուրը: «Փոքրիկ տեխնիկական խնդրի պատճառով ինքնաթիռի անձնակազմը որոշում է ընդունել վայրէջք կատարել «Մարինովկա» օդանավակայանում եւ, տեխնիկական զննում անցնելուց …
կարդալ ավելինՀելլադայի կիսաբարբարոս դիվանագետը եւ նրա հանճարեղ որդին Հին Հունաստանի դիվանագիտության մասին խոսելիս չհիշել Փիլիպոս II անունը, բացթողում կլինի այդ կայսրության պատմության համար եւ անարդար կդիտվի հելլենիզմի շրջանի խոշորագույն քաղաքական գործչի եւ տաղանդավոր դիվանագետի նկատմամբ: Չնայած համարել նրան զուտ հունական ֆենոմեն, եւս ճիշտ չի լինի, քանի որ իրենց` աթենացիների կարծիքով` մակեդոնացիները, որոնց թագավորներից մեկն էր այդ …
կարդալ ավելին«Երկխոսության գործընթացի մասին Սերժ Սարգսյանի անդրադարձը ոչ ամենալղոզվածն էր, ոչ էլ ամենակոշտը»,- երեկ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ Ս. Սարգսյանն այդ հարցին առաջիկայում եւս մեկ անգամ կանդրադառնա: «Համենայն դեպս, ես համարում եմ, որ երկխոսության համար դեռ ժամանակ կա, եւ ժամանակ կա դեռ այդ թեմային անդրադառնալու, եւ կարծում եմ` Սերժ Սարգսյանն …
կարդալ ավելին«Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումն իրականում քիչ բանով էր տարբերվում նախագահների նախորդ հանդիպումներից, իսկ հանդիպման ընթացքում էլ չի հաջողվել որեւէ հիմնարար խնդիր լուծել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրեն Լոուրենս Սքոթ Շիթսը: Անդրադառնալով երեք երկրների նախագահների հայտարարությանը` նա ասել է. «Կազանում ընդունվածը զուտ ֆորմալ հայտարարություն …
կարդալ ավելին«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այնքան հիասթափված է կազանյան գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը»,- երեկ նման տեղեկություն է հրապարակել ռուսական «Կոմերսանտ» թերթը` նշելով, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար Մեդվեդեւը վերջնագիր է ներկայացրել. այն կկայանա միայն այն դեպքում, եթե երկու նախագահները պարտավորվեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ …
կարդալ ավելին«Հաշվի առնելով միջնորդների վերջին գործողությունները` կարիք չկա զարմանալու, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»,- ադրբեջանական 1news.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Միջնորդները ոչ մի անգամ չեն դատապարտել Հայաստանին»,- ասել է նա` դժգոհություն հայտնելով այն առնչությամբ, որ Մինսկի խումբը երբեք ուլտիմատում չի ներկայացրել Երեւանին` …
կարդալ ավելին«Մենք այսօր իշխանություններին տվել ենք քարտ բլանշ, որ մեր ներքին քաղաքական խնդիրները չազդեն արտաքին խնդիրների վրա: Մենք իրավունք չունենք այսօր վնասելու մեր պետականությունը»,- երեկ հայտարարել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՀԱԿ-ն աջակցում է իշխանություններին արտաքին քաղաքականության հարցերում: «Ամենայն հավանականությամբ, խնդիրը շատ կարճ ժամանակով հետաձգվեց»,- անդրադառնալով Կազանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների …
կարդալ ավելին«Կազանի գլխավոր արդյունքն այն էր, որ ԼՂ հարցի բանակցային գործընթացում ավարտվում է արհեստական լավատեսությունների շրջանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա` արհեստական լավատեսությունների այդ շրջանը սկսվել էր դեռեւս 2006 թ.` Ռամբույեի բանակցություններից առաջ, երբ միջնորդները պաշտոնապես նույնիսկ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման ժամկետներ էին նշում` …
կարդալ ավելին«Մենք հոգնել ենք պատերազմներից, քաղաքական սպանություններից, որի ականատեսը եղանք խորհրդարանում: Հեղափոխական ճանապարհն ավելի շատ ցնցում է մեր հասարակությունը, սերմանում է ատելություն, փոխադարձ անվստահություն եւ չի բերում համերաշխություն: Դա նշանակում է, որ ինքներս` նաեւ իշխանությունները, վերափոխվելով պետք է գնանք առաջ: Սա ավելի էվոլյուցիոն զարգացման ճանապարհ է, բայց կայուն եւ առանց ցնցումների առաջ գնալու ճանապարհ է»,- երեկ …
կարդալ ավելին– Դուք 3 տարի Հայաստանի վարչապետն եք` առաջադրված Հանրապետական կուսակցության կողմից, եւ 2,5 տարի է, որ այդ կուսակցության անդամ եք: Բայց այս տարիներին ՀՀԿ-ում կարծես թե յուրային չդարձաք: Երբեմն նույնիսկ կուսակցական շրջանակներից «հարվածներ» են ուղղվում Ձեզ: Ինչո՞ւ Ձեր լիակատար «կուսակցականացումը» չստացվեց: – Ընդամենը 2 օր առաջ ես Ալավերդիում էի եւ հանդիպում ունեցա ՀՀԿ ակտիվի հետ: …
կարդալ ավելին«Երկխոսության գործընթացի մասին Սերժ Սարգսյանի անդրադարձը ոչ ամենալղոզվածն էր, ոչ էլ ամենակոշտը,- Tert.am-ին ասել է ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` մանրամասնելով,- Ընդհանուր առմամբ` ես կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը, իշխանության կողմից ինչպիսի մոտեցումներ էլ լինեին, նույնիսկ ամենաանհավանականները, քննարկել է, որովհետեւ շատ մեծ կուսակցությունների դաշտ է, եւ չկան հարցեր, որ կարող են առաջանալ լրագրողական …
կարդալ ավելինՑեղասպանության «թակարդը» – Ինչպե՞ս է հայ-թուրքական հարաբերությունների վրա ազդում 1915 թվականի ցեղասպանության հարցը: – Մեր ժամանակ այդ հարցը չկար: Ցեղասպանության հարցը ոչ մենք, ոչ էլ նրանք չէին շոշափում, նորմալ բանակցություններ էին ընթանում: Ռոբերտ Քոչարյանի անզգույշ քայլից հետո, երբ նա ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց ցեղասպանության հարցը, Թուրքիան հակընդդեմ առաջարկով հանդես եկավ. թե` քանի որ դու բարձրացնում ես այդ …
կարդալ ավելին«Կազանի հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց` գործընթացն ունի համակարգային խնդիրներ»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զաքարյանը: Նա նշել է, թե համոզված էր, որ հունիսի 24-ին ոչ մի լուրջ փաստաթուղթ չէր ստորագրվի: «Որպեսզի այս գործընթացն արդյունք տա, անհրաժեշտ է ԼՂ-ի մասնակցությունը այդ գործընթացին, մասնակցությունը բոլոր փուլերին` առաջինից մինչեւ …
կարդալ ավելին«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այնքան հիասթափված է կազանյան գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը»,- նման տեղեկություն է հրապարակել ռուսական «Կոմերսանտ» թերթը` նշելով, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը Մեդվեդեւը կարող է կազմակերպել միայն այն պայմանով, որ դրանում վերջապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեն կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը: Ըստ «Կոմերսանտի», …
կարդալ ավելին«Ռազմական շքերթի ժամանակ ներկայացված տեխնիկան ու ռազմական ուժը պետք է ուղղվեն ռազմաճակատ: Կազանի հանդիպումը պատերազմ սկսելու հիմք է տալիս»,- «Սալամնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Աքիֆ Նագին: Նրա կարծիքով, կազանյան հանդիպումից հետո Ադրբեջանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները, իսկ միջազգային իրավունքն իրենց կողմն է: «Քանի որ Հայաստանը չի կատարել պայմանավորվածությունները, Ադրբեջանը պետք …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցությունում դեռ չի քննարկվել այն հարցը, թե երբ է ավարտվելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ-ին հայտարարված բոյկոտն, ու երբ են խմբակցության պատգամավորները վերադառնալու խորհրդարան` նիստերին մասնակցելու»,- Tert.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Մենք միշտ քննարկում ենք ստեղծված իրավիճակը: Իհարկե, երբեք չենք ասել, որ սա անժամկետ, անվերջանալի քայլ է, բայց ժամկետների մասին …
կարդալ ավելինՊատասխանելով ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցին, որով նա կոչ էր անում հրաժարական տալ եւ հեռանալ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Արմեն Մարտիրոսյանը երեկ ասել է, թե իր համար ընդունելի չեն շրջանառվող վարկածները, թե հարցը պատվիրված էր` նախագահի հեղինակությունը բարձրացնելու համար, կամ անտեղի էր, քանի որ միջազգային …
կարդալ ավելին