քաղաքականություն

«Տիտանների» պատերազմը ՀՀԿ-ում

09.07.2011

Արտագաղթի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն ու հեղինակավոր «Ֆորբս» ամսագրի հրապարակած գնահատականը, թե աշխարհում Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում իր վատագույն տնտեսությամբ, անցած 10 օրերին ոչ միայն ընդհանուր քաղաքական, այլ ներիշխանական շրջանակներում ամենաքննարկվող հարցերն են դարձել: Այդ թեմաները ներիշխանական խնդիրները կրկին վեր հանելու եւ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու պայքարում խանդի տեսարանների առիթ դարձան: …

կարդալ ավելին

Խնդիր չկա

09.07.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանի հետ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի հարաբերությունները միայն գործնական են: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՊՀ նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանը` անդրադառնալով իր, Լեւոն Սարգսյանի եւ ՀՀ նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հարաբերությունների …

կարդալ ավելին

Կնշանակվի Սուարեշը

09.07.2011

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվո նախագահ, պորտուգալացի խորհրդարանական Ժոաո Սուարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ: Հուլիսի 8-ին մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Վեհաժողովի նախագահ, հույն Պետրոս Էֆտիմիուն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակներին հրավիրել է մի հանդիպման, որի ընթացքում երկու պատվիրակությունների հետ համաձայնեցրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի անձնական ներկայացուցչի Հարավային Կովկասի հարցերով …

կարդալ ավելին

Ճիչերը մեկտեղելու կոչ

09.07.2011

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը երեկ Աշտարակում հանդիպել են բնակիչների հետ։ Անդրադառնալով երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, արտաքին քաղաքականության մեջ նկատելի բացթողումներին, Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել հանդես գալ առաջարկություններով, «պատվիրաններով», որոնք կլինեն կուսակցության գործունեության ուշադրության կենտրոնում: Նա նաեւ կոչ է արել` «բողոքի ճիչերը մեկտեղել եւ …

կարդալ ավելին

ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը

09.07.2011

ԵԱՀԿ-ն կշարունակի իր աշխատանքը ձգձգված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, ներառյալ ԼՂ հակամարտությունը: Այս մասին երեկ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, հանդես գալով ԵԱՀԿ 53 երկրների, ինչպես նաեւ` 4 գործընկեր երկրների 300 խորհրդարանականների առջեւ, որոնք հավաքվել են Բելգրադում` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին: «ԵԱՀԿ-ն կշարունակի ջանքերը, այդ թվում` վստահության ստեղծման, Լեռնային …

կարդալ ավելին

Երաշխիքն իշխանություննե՞րն են

09.07.2011

Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ՀԱԿ-ն ի՞նչ երաշխիք ունի, որ իր պահանջած արտահերթ ընտրությունները կարող են անցնել ազատ եւ արդար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե իրենց կհաջողվի բանակցությունների արդյունքում արտահերթ ընտրություններն անցկացնել վերափոխված ընտրական օրենսգրքի շրջանակներում: «Ես կարծում եմ, որ մենք կունենանք արդյունավետ բանակցություններ իշխանությունների հետ, եւ ոչ միայն համաձայնություն ձեռք կբերենք ժամկետների, …

կարդալ ավելին

Oրը փոխել են

09.07.2011

ՀԱԿ-ի օգոստոսի 1-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա: Երեկ նման որոշում է կայացվել ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում: ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ` հանրահավաքն օգոստոսի 1-ի փոխարեն տեղի կունենա օգոստոսի 2-ին: Պատճառն այն է, որ օգոստոսի 1-ը մեռելոցի օր է (Վարդավառին հաջորդող երկուշաբթին է): «Մենք վրիպել էինք այդ հարցում»,- երեկ ասել է Մուսինյանը:

կարդալ ավելին

«Հայկական աշխարհն» ու Մադագասկարը

09.07.2011

Մինչ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են զանազան միջազգային զեկույցներում ու վարկանիշներում պլպլան ցուցանիշներ ունենալու համար, նրանց ուշադրությունից դուրս մնացած, բայց շատ հեղինակավոր մի կազմակերպություն հողին է հավասարեցրել նրանց տիտանական ջանքերը։ Խոսքը վերաբերում է հանրահայտ «Forbes» պարբերականին, որն ամեն տարի հրապարակում է աշխարհի վատագույն տնտեսությունների տասնյակը։ Նախորդ հրապարակումներում Հայաստանը ներգրավված չի եղել, եւ առաջին անգամ …

կարդալ ավելին

Դեռեւս միակն է

09.07.2011

Մեր տեղեկություններով` ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը շարունակելու է մնալ ԿԸՀ նախագահի պաշտոնում: Բանն այն է, որ նրա ծառայությունները դեռեւս անհրաժեշտ են իշխանություններին, եւ Ազարյանին համարժեք փոխարինող դեռեւս չեն գտել:

կարդալ ավելին

24 հազար դոլար` ի պետս ԲՀԿ-ի

09.07.2011

«Եվ որպես նախագահ, եւ որպես վարչապետ` առաջին տեղում է Գագիկ Ծառուկյանը»,- երեկ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով իր սոցհարցումների արդյունքները: Ըստ նրա` հարցման արդյունքներով, արտահերթ ընտրությունների դեպքում, առաջին տեղում է ԲՀԿ-ն։ Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում նույն Ա.Ադիբեկյանը Գ.Ծառուկյանին անվանել էր «ռեստորանային մտածողության տեր քաղաքական գործիչ», իսկ նրա կուսակցության վարկանիշն իր հարցումներում շատ ցածր …

կարդալ ավելին

Երկարատեւ պատերա՞զմ է լինելու

09.07.2011

Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը` երեկ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպմանը, ասել է, թե մինչ այդ արված լավատեսական հայտարարությունների համատեքստում իր հիասթափությունն էլ ավելի խորն է: «Ես մտահոգված եմ նրանով, որ եթե բանակցային գործընթացը ձախողվի, ապա պատերազմի վերսկսման վտանգ կլինի»,- ասել է նա: Ս. Ֆրեյզերի խոսքով` Կազանում կողմերը հայտարարել են միայն …

կարդալ ավելին

«Արի տուն»

09.07.2011

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի` ՀՅԴ Բյուրոյի կազմում ընդգրկվելուց հետո, վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում: Թեեւ դաշնակցական շրջանակներն ամեն կերպ փորձում են համոզել, որ արտառոց ոչինչ չկա, երբ Բյուրոյի անդամը միաժամանակ նախարարական պաշտոն է զբաղեցնում, սակայն Գ. Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հրաժարական կտա: ԼՂ արտգործնախարարի պաշտոնում …

կարդալ ավելին

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԵՆԴԱՆԻ ԽԹԱՆԻՉՆԵՐԸ

09.07.2011

Գնահատականները, որ կառավարությունը խթանում է քաղաքացիների արտագաղթը Հայաստանից, երբեմն չափազանցված են թվում անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո: Ավելի իրական է բանավեճը տեղափոխել այլ հարթություն` այդ քաղաքականությունը նպատակամղվածությա՞ն, թե՞ անմեղսունակության հետեւանք է: Այդ դեպքում պատկերն ավելի ամբողջական կդառնա: Այլ կերպ դժվար է հասկանալ ամբողջությամբ կառավարության եւ նրա առանձին անդամների գործունեությունը: Օրինակ, օրերս ՀՀ գյուղնախարար …

կարդալ ավելին

ՁՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ԹԱԿԱՐԴՈՒՄ ԵՆ ԼԻՆՈՒՄ

09.07.2011

– Պարոն Զոհրաբյան, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վերջին մի քանի սոցհարցումների արդյունքներով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր վարկանիշով առաջին տեղում է հայտնվում: Իսկ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թե նախագահի, թե վարչապետի պաշտոնների համար ամենացանկալի մարդն է համարվում: Հանրությանը նման արդյունքներ ներկայացնելն արդյո՞ք չի մտահոգում Հանրապետական կուսակցությանը: – Այդ հարցումները նման են ոչ թե իրականությանը, այլ ավելի շուտ …

կարդալ ավելին

Ով վճարում է, նա էլ պատվիրում է

09.07.2011

Արահոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը մայիս-հունիս ամիսներին Երեւանի եւ ՀՀ մարզերի 1650 քաղաքացիների շրջանակում հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ովքեր են նախագահի եւ վարչապետի ամենահավանական թեկնածուները արտահերթ ընտրություններ լինելու պարագայում: Համաձայն այդ սոցհարցումների` արտահերթ ընտրությունների դեպքում թե՛ նախագահի, թե՛ վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն, պարզվում է` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Իսկ ինչ վերաբերում …

կարդալ ավելին

Մեկնել է Սոչի

09.07.2011

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Սոչի` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, այցի ընթացքում նախատեսված են նաեւ Սեյրան Օհանյանի հանդիպումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ:

կարդալ ավելին

ՀԱԿ-ը հույս ունի

09.07.2011

Մինչեւ սեպտեմբեր իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է համաձայնության գան արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների եւ պայմանների վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, թե մինչեւ սեպտեմբեր ոչ միայն պետք է սկսվեն ընդդիմություն-իշխանություն բանակցությունները, այլեւ պետք է արդյունք ունենան: Հակառակ դեպքում, ըստ Զուրաբյանի` կնշանակի, որ հասարակությունը եւ ընդդիմությունն այլ ելք …

կարդալ ավելին

Խախտումներով

09.07.2011

Հուլիսի 3-ին Արարատում կայացած քաղաքապետի ընտրություններում «վերընտրվել» է գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Հիշեցնենք, որ նրա մրցակից, միակ թեկնածու Հակոբ Թովմասյանը հուլիսի 1-ին հանել էր իր թեկնածությունը` զգուշացնելով կատարվելիք ընտրախախտումների մասին: Ի դեպ, Թովմասյանն առաջիկայում պատրաստվում է ասուլիս հրավիրել, որտեղ խոստանում է փաստարկներ ներկայացնել կատարված ընտրակեղծիքների մասին:

կարդալ ավելին

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ

09.07.2011

«Գոլոս Ռոսիի» պետական ռադիոընկերությունը նախօրեին մի քանի մեկնաբանների եւ փորձագետների մասնակցությամբ անցկացրել է քննարկում կազանյան գագաթաժողովից հետո ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման հեռանկարի թեմայով: Փորձագետ Սերգեյ Ստրոկանը նշել է. «Սա ծանր ճակատամարտ է դառնում: Կազանյան գագաթաժողովից առաջ եղած լավատեսական եւ հուսադրող տրամադրությունները երկար չդիմացան: Համաշխարհային լրատվամիջոցներում այժմ դարձյալ հոռետեսությունն է գերիշխում»: Ի պատասխան Միրա Սալգանիկի դիտարկմանը, …

կարդալ ավելին

Ժամանակ են ձգում

09.07.2011

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը համոզված է, որ ՀԱԿ-ը ժամանակ է ձգում մինչեւ հերթական ընտրությունները, բայց ժողովրդին ներկայացնում է, թե իրենք գնում են արտահերթ ընտրությունների: Անդրադառնալով ՀԱԿ-ի հունիսի 30-ի հանրահավաքին, նա «7օրին» ասել է, թե Հովհաննես Թումանյանի հեքիաթների կերպարներն այսօր էլ են արդիական, ուստի եւ` վտանգավոր. «Նույն վարչակազմի` իրար փոփոխող ու իրար հետ …

կարդալ ավելին