Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Սոչի` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, այցի ընթացքում նախատեսված են նաեւ Սեյրան Օհանյանի հանդիպումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ: