ԵԱՀԿ-ն կշարունակի իր աշխատանքը ձգձգված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, ներառյալ ԼՂ հակամարտությունը: Այս մասին երեկ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, հանդես գալով ԵԱՀԿ 53 երկրների, ինչպես նաեւ` 4 գործընկեր երկրների 300 խորհրդարանականների առջեւ, որոնք հավաքվել են Բելգրադում` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին: «ԵԱՀԿ-ն կշարունակի ջանքերը, այդ թվում` վստահության ստեղծման, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության թուլացման համար, եւ կնպաստի դրական արդյունքների հասնելուն»,- ասել է նա: