Հուլիսի 3-ին Արարատում կայացած քաղաքապետի ընտրություններում «վերընտրվել» է գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Հիշեցնենք, որ նրա մրցակից, միակ թեկնածու Հակոբ Թովմասյանը հուլիսի 1-ին հանել էր իր թեկնածությունը` զգուշացնելով կատարվելիք ընտրախախտումների մասին: Ի դեպ, Թովմասյանն առաջիկայում պատրաստվում է ասուլիս հրավիրել, որտեղ խոստանում է փաստարկներ ներկայացնել կատարված ընտրակեղծիքների մասին: