Վերադարձել է

29/06/2011

Նախօրեին Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի «Մարինովկա» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած ՀՀ զինված ուժերի Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը տեխնիկական հետազոտություն անցնելուց հետո վերադարձել է Հայաստան: Այս մասին երեկ tert.am-ին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` պարզաբանելով «Ինտերֆաքս» գործակալության տարածած լուրը: «Փոքրիկ տեխնիկական խնդրի պատճառով ինքնաթիռի անձնակազմը որոշում է ընդունել վայրէջք կատարել «Մարինովկա» օդանավակայանում եւ, տեխնիկական զննում անցնելուց հետո, վստահ լինելով, որ տեխնիկական խնդիրներ չկան, ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Հայաստան եւ ապահով վերադարձել է»,- ասել է Դ. Կարապետյանը: