«Ձեր սարը մուկ ծնեց»

17/06/2011

«Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում` անդրադառնալով ՀԱԿ-ի երկխոսելու առաջարկին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, ասել է. «Մի՞թե Սերժ Սարգսյանն արձագանքել է: Նա ոչինչ չի ասել, ուղղակի մեղմ ժպիտով ասել է. «Տղաներ, Ձեր սարը մուկ ծնե՞ց»: Բառիս բուն իմաստով` սարը մուկ ծնեց, այսինքն` տեղից չշարժվեց: Այն ամբողջ հսկայական էներգիան, որը ժողովուրդը բերեց հրապարակ, ոմանց «խելացի» քաղաքականության պատճառով գետը դարձավ առու, առուն` ջրի կաթիլներով լցվեց բաժակի մեջ, եւ կիսադատարկ բաժակը դրեց Սերժ Սարգսյանի առաջ, եւ նա էլ ասաց, որ չունի այդ բաժակի կարիքը»: