ՀՔԾ Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող` «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործով` որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու եւ տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքով երեկ` հունիսի 20-ին ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ՓԲ ընկերության հիմնադիր-նախագահ Սարգիս Աղաբեկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Նշենք, որ Ս. Աղաբեկյանը ժամանակին եղել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդականը, այնուհետեւ` ԼՂՀ ԱԺ նախագահի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ-ում: