Երեկ Հայաստան է ժամանել պաղեստինյան «Ֆաթահ» կուսակցության պատվիրակությունը` միջազգային հարաբերությունների հարցերի համակարգող Նաբիլ Շաաթի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ըստ որի` պաղեստինյան պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ավելի վաղ պաղեստինյան Maan գործակալությունը հաղորդել է, որ Երեւան այցի նպատակն է Հայաստանի աջակցությունը ստանալ Պաղեստինի անկախության հռչակման հարցի վերաբերյալ: