Շամշյանը` պատգամավո՞ր

23/06/2011

Արման Սահակյանի փոխարեն ՀՀԿ խմբակցության շարքերը կարող է համալրել այդ կուսակցության 108-րդ հորիզոնականում գտնվող Եղիա Շամշյանը: Վերջինս նախորդ գումարման ԱԺ-ում մի քանի օրով պատգամավոր եղել է: ՀՀԿ համամասնական ցուցակում ներկայացված տվյալների համաձայն` Ե.Շամշյանը Մ.Մաշտոցի անվան համալսարանի դասախոս է: Ցուցակում նրանից առաջ են Համլետ Զաքարյանը եւ Հրուշ Աղբալյանը, սակայն ՀՀԿ-ում առայժմ ավելի հավանական են համարում Ե.Շամշյանի թեկնածությունը: «Նախագահը Հայաստանում չի, մենք եւս այդ հարցը դեռ չենք քննարկել: Կգա` կքննարկենք»,- երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաեւ հավանական է համարել, որ ԱԺ կգնա հենց Ե.Շամշյանը: