Մտել է «սեւ ցուցակ»

02/07/2011

Ռուս լրագրող Յուրի Սնեգիրեւը ԼՂ այցելելու պատճառով համալրել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակը»: Այս մասին, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը: Այսպիսով, Սնեգիրեւի մուտքը Ադրբեջան այսուհետ արգելվում է: Նշենք, որ լրագրողը վերջերս Լեռնային Ղարաբաղ էր այցելել եւ ռեպորտաժներ պատրաստել Ղարաբաղի մասին: