Մեր տեղեկություններով` ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը կադրային ջարդ է սկսել իր ղեկավարած գրասենյակում: Նա մի խումբ աշխատակիցների կանչել եւ առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնել: Երբ նրանք հրաժարվել են դիմումներ գրել` ՄԻ պաշտպանը նրանց որոշ ժամանակ է տվել: Գարնանը, երբ Կ.Անդրեասյանը դարձավ ՄԻ պաշտպան, անմիջապես մի քանի հոգու ազատեց կամ այլ հաստիքների տեղափոխեց: Հիմա արդեն նա սկսել է հին աշխատողներից ազատվելու երկրորդ փուլը: ՄԻ պաշտպանի Մամուլի գրասենյակից չհերքեցին այս լուրը: Ասացին միայն, թե բոլոր գերատեսչություններում էլ աշխատանքից ազատման դեպքեր լինում են, եւ պետք չէ դրա շուրջ աղմուկ բարձրացնել: