Առանց Ալիեւի

18/08/2011

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովին, թեեւ ավելի վաղ հայտարարվել էր Ալիեւի մասնակցության մասին: Փորձագիտական շրջանակները դա գնահատում են որպես դեմարշ պաշտոնական Բաքվի կողմից. Բաքուն այսպիսով իր դժգոհությունն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից եւ Ռուսաստանի միջնորդական ջանքերից: Օրինակ, ըստ ռուսական «Նեզավիսիմայա գազետայի»` գագաթաժողովից հրաժարվելու պատճառը Սոչիում օգոստոսի 9-ին Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ «չհաջողված» բանակցություններն էին: