քաղաքականություն

Ինչո՞ւ է լռում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

08.09.2011

Օգոստոսի 26-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան դեպքը դեռ ամբողջովին չբացահայտված` երեկ վաղ առավոտյան հերթական մահվան ելքով միջադեպը գրանցվեց ԼՂՀ Ասկերանի մարտական հենակետերից մեկում: Սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա շարքային զինծառայող Հայկ Վասիլի Մկրտչյանը: Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ տղան մահացել է …

կարդալ ավելին

Բոլորը միայն մտահոգ են

08.09.2011

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը երեկ աշխատանքային հանդիպում է կազմակերպել պատգամավորների, ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր ծառայությունների ղեկավարների, ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` քննարկելու բանակում նկատվող մտահոգիչ խնդիրները եւ դրանց վերաբերող կանխարգելիչ միջոցառումների …

կարդալ ավելին

Հասարակական կարծիքը՝ «Wikileaks»-ից առաջ եւ հետո

08.09.2011

«Wikileaks» կայքում հրապարակված Հայաստանին վերաբերող վերջին փաստաթղթերում բազմաթիվ դրվագներ կան, որոնք կարող են շատերին ստիպել` վերանայելու այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ մինչ այս ունեցած վերաբերմունքը: Վերլուծաբանները դեռեւս չեն շտապում գնահատականներ տալ «Wikileaks»-ի հրապարակումներին` կանխատեսելով, որ առաջիկայում կարող են լինել նորանոր բացահայտումներ, որոնք էապես կփոխեն իրավիճակը երկրում: Նրանց կանխատեսումներով` շատերի համար անակնկալ այդ բացահայտումների հետեւանքով …

կարդալ ավելին

ՀԱԿ-ի փլուզման մասին

08.09.2011

«Wikileaks» կայքում հրապարակված փաստաթղթերից մեկում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները անդրադարձել են Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը, դեռեւս 2010 թվականի հունվարին գրելով, որՀԱԿ-ը փլուզման եզրին է: «Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը հոգեվարքի մեջ է» խորագրով Պետդեպարտամենտ ուղարկված հաղորդագրության մեջ ամերիկացի դիվանագետները գրել են, որ 2009-ի վերջին – 2010-ի սկզբին ՀԱկ-ը բախվել է մի շարք լուրջ խնդիրների. «Կոնգրեսի ներսում …

կարդալ ավելին

Աշոտ Ղուլյան. «Ադրբեջանը կփլուզվի, եթե շարունակի խոչընդոտել ԼՂՀ ճանաչմանը»

08.09.2011

Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում էր անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Հայկական երկրորդ պետության անկախությունը աշխարհը դեռեւս չի ճանաչում: Հավանաբար միջազգային հանրությանը դեռ որոշ ժամանակ է պետք նման քայլ կատարելու համար: Չէ՞ որ բոլորին պարզ է, որ Ղարաբաղի ժողովուրդը չի հրաժարվի իր ընտրությունից: Համենայն դեպս` ինքնակամ: Իսկ ուժ կիրառելու սպառնալիքներով նրան չես վախեցնի. Ղարաբաղի ժողովուրդն …

կարդալ ավելին

Ամեն ինչ ապացուցվելու է

06.09.2011

ՀԱԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության վարչության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը երեկվա ասուլիսում անդրադարձել են նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերին: Եղիազարյանը` դիմելով Ալեքսանյանին, ասել է. «Մարտյան դեպքերի ժամանակ խախտվել է Սահմանադրությունը, քանի որ մարդկանց դեմ են հանվել հրասայլեր, ըՁՀ-ներ»: Ի պատասխան, Ալեքսանյանը հակադարձել է. «Դուք ուզում էիք խաղաղ հանրահավաքը …

կարդալ ավելին

ՃՈ պետ է նշանակվել

06.09.2011

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով, Ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը նշանակվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ: Ոստիկանապետի նախորդ հրամանով, Արսեն Գալստյանն ազատվել է Ոստիկանության ներքին զորքերի X զորամասի հրամանատարի պաշտոնից:

կարդալ ավելին

Մեծ խուճապ

06.09.2011

«Wikileaks» կայքի հրապարակած դիվանագիտական նամակները մեծ խուճապ են առաջացրել ՀՀ պաշտոնյաների շրջանում: Մեր տեղեկություններով` շատերը վախենում են ոչ թե արդեն հրապարակված նյութերից, այլ դեռ նոր հրապարակվելիք նամակներից: Մեր երկիր այցելող ԱՄՆ դիվանագետներն ու ամերիկյան դեսպանատան աշխատակիցները պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀՀ ամենատարբեր քաղաքական գործիչների, պատգամավորների, նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ: Եվ քանի որ վերջիններս կարծել …

կարդալ ավելին

Կապ չունեն

06.09.2011

«Բացառվում է, նման անձ չկա եւ նման անձ չի եղել: ՀՀ նախագահի բարեկամներից, ազգականներից կամ ծանոթներից որեւէ մարդ այդ անձանց թվում չկա»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը` անդրադառնալով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Եղնիկներ» կոչվող զորամասում սպանված Աղասի Աբրահամյանի գործում ձերբակալված անձանցից մեկը ՀՀ նախագահի սանիկն է: Հիշեցնենք, որ այս …

կարդալ ավելին

Քույր ու եղբայր

06.09.2011

Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն արդեն հերքել է մամուլում տարածված լուրերը, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամարա Պողոսյանն անդամագրվել է իր գլխավորած կուսակցությանը` այդ լուրը համարելով «քաղաքական էրոտիկա» եւ «անաստված սուտ»: Հակոբյանը նաեւ հայտարարել էր, թե Թ. Պողոսյանը գնում է այլ կուսակցություն` չնշելով, թե խոսքը մասնավորապես որ կուսակցության մասին է: Մեր տեղեկություններով, …

կարդալ ավելին

Արտահերթն աշնա՞նը

06.09.2011

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ հայտարարել է, թե աշնանը հնարավոր ժողովրդական ապստամբությունը կհանգեցնի արտահերթ ընտրությունների: Նաեւ պարզաբանել է, թե «ապստամբություն» ասելով` «չպետք է հասկանալ զենքով իրար վրա կրակելը, այդ ապուշության շրջանակը Հայաստանն անցել է»: Ըստ Մանուչարյանի, եթե միասնական ուժերն առաջ չտանեն ժողովրդի ընդվզումը, ապա ժողովուրդը նրանց կառաջնորդի, ինչն, ըստ նրա, այնքան էլ լավ …

կարդալ ավելին

Հանդուրժողականություն է ուզում

06.09.2011

«Ես գտնում եմ, որ կարելի էր եւ կարելի է փոխադարձ ընդունելի ճանապարհներ գտնել ու երկխոսությունը շարունակել: Իրավական հարթության մեջ այդ հարցի կարգավորումը հնարավոր է: Կան տարբեր ձեւեր, որոնք կարելի է կիրառել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորմանը, ինչը պատճառ դարձավ իշխանության եւ Կոնգրեսի միջեւ …

կարդալ ավելին

Նահապետի աշունը

06.09.2011

«Wikileaks»-ի` Հայաստանին վերաբերող վերջին հրապարակումները աննախադեպ են թե ծավալով, թե բովանդակությամբ, թե ընդգրկման հարցերի շրջանակով: Դրանք, միանշանակ, լուրջ ազդեցություն են թողնելու Հայաստանի ներքաղաքական կյանքի առաջիկա, հատկապես` ընտրական զարգացումների վրա, քանի որ «Wikileaks»-ի հրապարակումները վերաբերում են թե անցած ու գործող իշխանություններին, թե ընդդիմությանը: Այդ հրապարակումներում կա շատ հետաքրքիր ու, միեւնույն ժամանակ, ցավալի նրբերանգ: Իրականում, եւ գործող …

կարդալ ավելին

Սեմնեբիի հետքերով

06.09.2011

Երեկ սկսվել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի տարածաշրջանային այցը: Երեկ նա մեկնել է Ադրբեջան: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Լեֆորը հայտարարել է, որ իր այցը ցույց է տալիս ԵՄ-ի համար այս տարածաշրջանի կարեւորությունը: Նրա խոսքով` հանդիպումների ընթացքում քննարկվելու են նաեւ տարածաշրջանային հակամարտությունները: Երեկ Ֆիլիպ Լեֆորը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ …

կարդալ ավելին

Բլեֆ էր

06.09.2011

«Wikileaks»-ի կողմից 2009թ. մայիսի 8-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին հրապարակված զեկույցից պարզվել է, որ Ռ.Քոչարյանն ԱՄՆ դեսպանին իր թերահավատությունն է հայտնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին` ասելով. «Դա ամենամեծ բլեֆն էր»: Նաեւ ասել է, թե ծրագրի նախնական փուլում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ինչպես օգնել Հայաստանին, սակայն …

կարդալ ավելին

Կառուցողական է

06.09.2011

«Wikileaks»-ը հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից 2008թ. դեկտեմբերի 23-ին Պետքարտուղարություն ուղարկված հերթական նամակը, որտեղ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հաղթել է Ազգային ժողովի` իր ընտրատեղամասում անցկացված միջանկյալ ընտրություններում` հեռանալով նախագահական նստավայրում իր զբաղեցրած պաշտոնից: Շատերի կարծիքով` դա առաջին քայլն է Հ. Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրելու ճանապարհին, ինչը, սակայն, Աբրահամյանը …

կարդալ ավելին

Մեղադրել է ԱՄՆ-ին

06.09.2011

«Wikileaks»-ի` Հայաստանին վերաբերող հերթական բացահայտումն առնչվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ 2009թ. մայիսի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը: ԱՄՆ դեսպանը հանդիպել է Քոչարյանին, որպեսզի ճշտի նրա կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ ընթացող զարգացումների եւ Երեւանի քաղաքապետի սպասվող ընտրությունների մասին: Երբ Յովանովիչը Քոչարյանին հարց է ուղղել Երեւանի քաղաքապետի սպասվող …

կարդալ ավելին

«Կարելի է փոխադարձ ընդունելի ճանապարհ գտնել ու շարունակել»,- ասում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

06.09.2011

– Պարոն Նիկոյան, ընդդիմության եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը կասեցվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին կալանավորելու պատճառով: Ինչո՞ւ իշխանությունները թույլ տվեցին, որ այդ միջադեպը դառնա քաղաքական նման գործընթացի խափանման պատճառը: Հատկապես որ, Կոնգրեսն ընդամենը պահանջում է փոխել կալանքն ու նորից շարունակել քննչական եւ դատական գործընթացները: – Ինձ թվում է, որ այդ միջադեպն անհարկի քաղաքականացվեց եւ մտավ …

կարդալ ավելին

Մի ելույթի պատմություն

06.09.2011

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը 2008թ. հոկտեմբերի 16-ին Պետդեպարտամենտ ուղարկված գաղտնի հեռագրում պատմում է մի հետաքրքիր հանդիպման մասին՝ իր եւ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի միջեւ։ Փաստաթուղթը հրապարակվել է «Wikileaks»-ի կայքում: Այդ հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի հանրահավաքից 3 օր առաջ։ Դ. Շահնազարյանը, ըստ Յովանովիչի, եկել էր նախապես զգուշացներ, որ ԼՏՊ-ի ասածներն …

կարդալ ավելին

Եվ այդ մեկ մարդը ես եմ

06.09.2011

«Wikileaks» կայքում օգոստոսի 30-ին հրապարակված Հայաստանին վերաբերող հարյուրից ավելի փաստաթղթերից մի քանիսը վերաբերում են ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ ՀՀ-ում ամերիկյան դիվանագետների հանդիպումներին, պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումներին: Գաղտնազերծված փաստաթղթերում, ըստ էության, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս 2007-ին հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ դրա ամենաառանցքային …

կարդալ ավելին