Քույր ու եղբայր

06/09/2011

Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն արդեն հերքել է մամուլում տարածված լուրերը, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամարա Պողոսյանն անդամագրվել է իր գլխավորած կուսակցությանը` այդ լուրը համարելով «քաղաքական էրոտիկա» եւ «անաստված սուտ»: Հակոբյանը նաեւ հայտարարել էր, թե Թ. Պողոսյանը գնում է այլ կուսակցություն` չնշելով, թե խոսքը մասնավորապես որ կուսակցության մասին է: Մեր տեղեկություններով, նախկին ՕԵԿ-ական Թ. Պողոսյանն առաջիկայում անդամագրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ուշագրավ է նաեւ այն, որ Թ. Հակոբյանը, ում մասին այդքան կոշտ արտահայտվել էր Դ. Հակոբյանը, վերջինիս հարազատ հորաքրոջ աղջիկն է: