Կապ չունեն

06/09/2011

«Բացառվում է, նման անձ չկա եւ նման անձ չի եղել: ՀՀ նախագահի բարեկամներից, ազգականներից կամ ծանոթներից որեւէ մարդ այդ անձանց թվում չկա»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը` անդրադառնալով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Եղնիկներ» կոչվող զորամասում սպանված Աղասի Աբրահամյանի գործում ձերբակալված անձանցից մեկը ՀՀ նախագահի սանիկն է: Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալվել է երեք անձ: Ձերբակալվել է նաեւ գործով մեղադրվող սպան: