«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ հայտարարել է, թե աշնանը հնարավոր ժողովրդական ապստամբությունը կհանգեցնի արտահերթ ընտրությունների: Նաեւ պարզաբանել է, թե «ապստամբություն» ասելով` «չպետք է հասկանալ զենքով իրար վրա կրակելը, այդ ապուշության շրջանակը Հայաստանն անցել է»: Ըստ Մանուչարյանի, եթե միասնական ուժերն առաջ չտանեն ժողովրդի ընդվզումը, ապա ժողովուրդը նրանց կառաջնորդի, ինչն, ըստ նրա, այնքան էլ լավ չի լինի քաղաքական գործիչների համար: