Ամեն ինչ ապացուցվելու է

06/09/2011

ՀԱԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության վարչության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը երեկվա ասուլիսում անդրադարձել են նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերին: Եղիազարյանը` դիմելով Ալեքսանյանին, ասել է. «Մարտյան դեպքերի ժամանակ խախտվել է Սահմանադրությունը, քանի որ մարդկանց դեմ են հանվել հրասայլեր, ըՁՀ-ներ»: Ի պատասխան, Ալեքսանյանը հակադարձել է. «Դուք ուզում էիք խաղաղ հանրահավաքը վերածեիք հեղաշրջման»: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ հայտարարել է, թե ապացուցվելու է թե իր պնդումը, թե այն, որ «այդ ժամանակ իշխանության մեջ կային մարդիկ, ովքեր սխալ հրահանգներ են տվել»: