քաղաքականություն

Հարիֆ չկա…

10.09.2011

Երեկ կայացավ ՀԱԿ-ի այդքան գովազդված հանրահավաքը` առաջինը` իշխանությունների հետ սկսված եւ առկախված երկխոսությունից հետո: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սովորության համաձայն, հերթական վերջնաժամկետը ներկայացրեց իշխանություններին` այս անգամ մինչեւ սեպտեմբերի 23-ը: Երեկվա հանրահավաքի ամենասենսացիոն իրադարձությունը, սակայն, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթն էր, որը, որպես «հակասությունների հավաքածու», կարելի է ընդգրկել դասագրքերում: Նախ` հանրահավաքն ընդհանրապես, եւ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը` մասնավորապես` կառուցված …

կարդալ ավելին

Մխիթարանքի խոսքեր չունի

10.09.2011

«Բանակում ամեն զոհը մեզ համար ողբերգություն է: Անկեղծ եմ ասում, այլ կերպ մտածել չեմ կարող, չէ՞ որ ես էլ երեխաներ ունեմ: Հայրը կորցրել է իր որդուն, ի՞նչ մխիթարանքի խոսք ասեմ նրան, ինչ ասում ենք` չի ընդունվում, նա որդի է կորցրել…»,- մեր թղթակցին տված հարցազրույցում` անդրադառնալով բանակում արձանագրվող սպանություններին, ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ …

կարդալ ավելին

Անսպասելի հրաժարական

10.09.2011

Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որն ընդունվել է Սերժ Սարգսյանի կողմից: Այդ մասին տարածվել է ընդամենը շատ սեղմ պաշտոնական հաղորդագրություն: «Իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին` համատեղ աշխատանքի համար, …

կարդալ ավելին

Հյուպատոսությունը հերքում է

10.09.2011

Երեկ ԶԼՄ-ները տարածել էին Ավստրիայում Հայաստանի հյուպատոսության հաղորդագրությունը, ըստ որի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն առնչություն չունի Զալցբուրգի շոկոլադի գործարանի հետ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ըստ ԶԼՄ-ներում 23.08.2011թ. հայտնված ինֆորմացիայի, համաձայն որի ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 200 մլն եվրո արժողությամբ Մոցարտ շոկոլադներ արտադրող գործարանն է գնել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, ՀՀ-ում Ավստրիայի …

կարդալ ավելին

«Հաջորդ հանրահավաքին կտրվի հաղթական մեկնարկը»

10.09.2011

Մեկ ամիս եւ մեկ շաբաթ ընդմիջումից հետո երեկ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որից այս անգամ հանրության սպասումները շատ էին: Շատ էին, որովհետեւ ՀԱԿ-ը երկխոսություն էր սկսել իշխանությունների հետ` օրակարգում արտահերթ ընտրությունների պահանջ դնելով, եւ որին չհանգելու դեպքում` աշնանային բուռն պայքար էր խոստացել: Երկխոսությունը ՀԱԿ-ի կողմից առկախվեց Տիգրան Առաքելյանին կալանավորելու պատճառով, իշխանություններն էլ …

կարդալ ավելին

«Անշուշտ, ես պատասխանատու եմ»

10.09.2011

– Որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ` Դուք պատասխանատու եք բանակի անձնակազմի կարգապահության, բարոյահոգեբանական մթնոլորտի եւ մի շարք այլ հարցերի համար: Մեր բանակում կատարվող միջադեպերի, սպանությունների առնչությամբ, սակայն, Դուք որեւէ պարզաբանում չեք ներկայացրել հանրությանը: Ինչո՞ւ է Ձեր պատասխանատվության տակ գտնվող համակարգում այս իրավիճակը: Խոսքը վերջերս զորամասերում կատարված սպանությունների մասին է: – Անշուշտ, ես պատասխանատու եմ: Մեր …

կարդալ ավելին

Ընդդեմ Մեւլութի

10.09.2011

Երեկ Իտալիայի Կավերտա քաղաքում կայացել է ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: News.am-ի թղթակցի հետ զրույցում Զոհրաբյանն ասել է, թե քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ով, ըստ նրա` նախապես թատերականացված սցենար էր պատրաստել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ: «Այդ …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը (Մասնակի կրճատումներով)

10.09.2011

Ս.թ. օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի պատվիրակությունը, ՀԱԿ-իշխանություն բանակցությունների շրջանակում, ներկայացրեց «ՀՀ-ում արտահերթ նախագահական եւ ԱԺ ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը: ՀԱԿ-ի` մեղադրական եզրակացություն հիշեցնող այդ հիմնարար փաստաթղթում, փաստագրական հարուստ նյութի ընդգրկմամբ, համակողմանիորեն ներկայացված են ՀՀ Նախագահի եւ Ազգային Ժողովի օրինակարգության (լեգիտիմության) բացակայության բոլոր հիմքերը, քննված երկու հարթության վրա` իրավական …

կարդալ ավելին

Սիրում են, բայց չաջակցեցին

10.09.2011

«ՀԱԿ-ի համար լավագույն տարբերակը կլինի երկխոսության շարունակությունը, բայց ՀԱԿ-ը պետք է կարողանա պահպանել իր արժանապատվությունը` կապված այդ երիտասարդի հետ»,- երեկ հայտարարել է ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով ՀԱԿ երեկվա հանրահավաքի մասին: «Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ն այսօր ունակ է էապես սրելու իրավիճակը»,- ասել է նա` ավելացնելով, թե իշխանափոխություն իրականացնելու համար այսօր չկա ժողովրդի այն …

կարդալ ավելին

Միայն լավը` կամ ոչինչ

08.09.2011

Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմից բոլոր նախարարություններին հրահանգել են անկախության 20-ամյակի առիթով ոլորտային ֆիլմեր պատրաստել եւ հեռուստատեսությամբ ցուցադրել: Արդեն մեկ ամիս է, ինչ նախարարությունները լծվել են այդ գործին: Նրանք պետք է ներկայացնեն, թե անկախության 20 տարիների ընթացքում որքան ձեռքբերումներ, բարեփոխումներ եւ նման լավ բաներ են արել: Այդ ֆիլմերը պետք է այնպիսի տպավորություն թողնեն, …

կարդալ ավելին

Ցուցակաորս

08.09.2011

«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում Թալինի տարածքային ստորաբաժանումից երեկ ահազանգ է ստացվել, որ Թալինում եւ շրջակա գյուղերում տեղի ոստիկանությունը դպրոցների տնօրեններից պահանջում է ուսուցիչների անուններով եւ նրանց կուսակցական պատկանելությամբ ցուցակներ: «Ժառանգության» պատգամավորները փորձել են կապվել Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանի կամ նրա տեղակալի հետ եւ բացատրություններ պահանջել, սակայն ոչ մեկի եւ ոչ էլ մյուսի հետ մինչեւ ժ. …

կարդալ ավելին

Նոր կառույց

08.09.2011

ՀՀ Ոստիկանապետի օգնական, գնդապետ Հովհաննես Վարդանյանը օրերս իր դիմումի համաձայն` ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ՀՀ Գլխավոր դատախազության նորաստեղծ Ներքին անվտանգության կառույցի ղեկավար: Այս նոր ստորաբաժանումը զբաղվելու է ներքին անվտանգության եւ օպերատիվ տեղեկատվության հարցերով: Վարդանյանը դեռեւս 1991թ.-ից իր գործունեությունը սկսել է ՀՀ ոստիկանական համակարգից, այնուհետ շարունակել է ուժային կառույցներում:

կարդալ ավելին

Նոր կառույց

08.09.2011

ՀՀ Ոստիկանապետի օգնական, գնդապետ Հովհաննես Վարդանյանը օրերս իր դիմումի համաձայն` ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ՀՀ Գլխավոր դատախազության նորաստեղծ Ներքին անվտանգության կառույցի ղեկավար: Այս նոր ստորաբաժանումը զբաղվելու է ներքին անվտանգության եւ օպերատիվ տեղեկատվության հարցերով: Վարդանյանը դեռեւս 1991թ.-ից իր գործունեությունը սկսել է ՀՀ ոստիկանական համակարգից, այնուհետ շարունակել է ուժային կառույցներում:

կարդալ ավելին

Ինչո՞ւ է լռում Խաչատուրովը

08.09.2011

Երեկ բանակում տեղի է ունեցել մահվան ելքով հերթական միջադեպը. ԼՂՀ Ասկերանի մարտական հենակետերից մեկում սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա շարքային զինծառայող Հայկ Վասիլի Մկրտչյանը: Ըստ ՊՆ տրամադրած տեղեկատվության, զինվորը մահացել է «համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից»: Ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխան տալու խաղաղ …

կարդալ ավելին

«Wikileaks»-ի վերապահո՞ւմը

08.09.2011

«Wikileaks» կայքի հրապարակումները ոչ միայն մտահոգություններ են առաջացրել Հայաստանի քաղաքական վերնախավում, այլ նույնիսկ հպարտության տեղիք տվել: Տարեսկզբից պարբերաբար մամուլ նետված ամերիկյան դիվանագիտական այդ նամակագրության մեջ բավականին դրական է ներկայացվել «Ժառանգություն» կուսակցությունը: Նախ` այդ կուսակցության անդամների հետ խոսակցությունների մասին գրեթե հրապարակում չկա: Իսկ այլ գործիչների հետ խոսակցությունների ժամանական ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն իրենց դրական կարծիքն են հայտնել …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը գնում է զանգվածային միջոցառումների

08.09.2011

Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 9-ի հանրահավաքից հետո հաճախակիացնելու է զանգվածային միջոցառումների անցկացումը: Երեկ այսպիսի որոշում է ընդունվել ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստի ժամանակ: «Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, սեպտեմբերի 9-ի միտինգի հետ կապված հարցերը, մեր հետագա գործողությունների ծրագիրը, երկխոսության վերաբերյալ մեր դիրքորոշումները: Որոշել ենք, որ գնում ենք մեծ զանգվածային միջոցառումների հաճախակիացմանը: Քննարկել ենք, թե որքանով իմաստ ունի երկխոսությունը …

կարդալ ավելին

Պտտվիր, պտտվիր կարուսել

08.09.2011

«Ընդդիմություն-իշխանություն երկխոսության առկախումից հետո Կոնգրեսը գնում է արտահերթ ընտրությունների»,- երեկ Լոռու մարզում ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը: «Այլ ուղի գոյություն չունի, որով հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ծանրագույն իրավիճակից եւ կանգնեցնել օրեցօր ավելի խորացող քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամը»,- ասել է նա: «Իսկապես մենք շատ էինք ուզում, …

կարդալ ավելին

Ռազմավարություն էլ ունեն

08.09.2011

Սեպտեմբերի 9-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքում ներկայացվելու է առաջիկա ամիսների ռազմավարությունը: «Վստահ ենք, որ ընտրված ռազմավարությունը կարդարացնի հասարակության սպասելիքները»,- «Ա1+»-ին երեկ ասել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա դժվարացել է նշել, թե հանրահավաքում քանի հոգի են ելույթ ունենալու, քանի որ վերջին պահին հնարավոր է, որ ելույթների թիվն ավելանա:

կարդալ ավելին

Լրացուցիչ գումարներ

08.09.2011

ԱՄՆ Կառավարությունը մոտ 2,3 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրել Հայաստանի դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով: Օժանդակության մասին փաստաթուղթը երեկ ստորագրել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Փաստաթուղթը, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի Կառավարությունների միջեւ կնքված` թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխությանը: …

կարդալ ավելին

Նոր խորհրդական

08.09.2011

Երեկ Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Գրիգորի Գաբրիելյանցին ԼՂՀ Նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը։

կարդալ ավելին