Նոր կառույց

08/09/2011

ՀՀ Ոստիկանապետի օգնական, գնդապետ Հովհաննես Վարդանյանը օրերս իր դիմումի համաձայն` ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ՀՀ Գլխավոր դատախազության նորաստեղծ Ներքին անվտանգության կառույցի ղեկավար: Այս նոր ստորաբաժանումը զբաղվելու է ներքին անվտանգության եւ օպերատիվ տեղեկատվության հարցերով: Վարդանյանը դեռեւս 1991թ.-ից իր գործունեությունը սկսել է ՀՀ ոստիկանական համակարգից, այնուհետ շարունակել է ուժային կառույցներում: