Ռազմավարություն էլ ունեն

08/09/2011

Սեպտեմբերի 9-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքում ներկայացվելու է առաջիկա ամիսների ռազմավարությունը: «Վստահ ենք, որ ընտրված ռազմավարությունը կարդարացնի հասարակության սպասելիքները»,- «Ա1+»-ին երեկ ասել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Նա դժվարացել է նշել, թե հանրահավաքում քանի հոգի են ելույթ ունենալու, քանի որ վերջին պահին հնարավոր է, որ ելույթների թիվն ավելանա: